Հայրը փախցրել է որդու 14-ամյա ընկերուհուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի քաղաքացի 39-ամյա Մուրթուզա Թ.-ին փախցրել է իր որդու` 19-ամյա Մ.Թ.-ի ընկերուհուն` 14-ամյա Ք.Ն.Ս.-ին:
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Անկարայում: Այն բանից հետո, երբ 14-ամյա աղջիկը առեղծվածային պայմաններում անհետացել է, նրա ընտանիքը դիմել է իրավապահներին, որոնք էլ ձերբակալել են աղջկա ընկերոջը:
Ոստիկանական բաժանմունքում 19-ամյա Մ.Թ.-ն խոստովանել է, որ իր հայրն օրեր առաջ զանգահարել է իրեն և ասել, որ որդու ընկերուհու հետ իրենք Ստամբուլում են: Ավելի ուշ երիտասարդին զանգահարել է նրա ընկերուհին և հաստատել տղայի հոր ասածը:
«Այդ մասին տեղեկացրել եմ Ք.Ն.Ս.-ի ընտանիքին և անելու եմ հնարավորը` նրանց օգնելու համար: Հորս արածն անընդունելի է»,- հայտարարել է երիտասարդը:
Ոստիկանությունը 19-ամյա Մ.Թ.-ին ազատ է արձակել, իսկ նրա հոր և ընկերուհու նկատմամբ հայտարարվել է հետախուզում:



