Սուսաննա Պետրոսյանը նորություն ունի
ՖՈՏՈ
Blognews.am-ը գրում է.
Երգիչ Նիկ Էգիբյանն ու երգչուհի Սուսաննա Պետրոսյանը որոշել են զուգերգով ներկայացնել «Պրոմիերա 2» նախագծում Սուրեն Առուստամյանի ներկայացրած «Հայրենիք» երգը։ Նրանց զուգերգն առաջին անգամ հնչել է «Պրեմիերա 3» նախագծի ժամանակ։
Blognews-ի հետ զրույցում Նիկն ասաց, որ այս երգը կարճ կյանք ունեցավ, սակայն շատ գեղեցիկ էր, այդ իսկ պատճառով որոշել են իրենց մատուցմամբ ներկայացնել այն։ Երգի հեղինակը Սամվել Ծովակն է։
«Ես ու Սուսաննան մի դպրոցում ենք սովորել, ավելի ուշ՝ միասին սովորել ենք Կոնսերվատորիայում, այնպես որ, մենք բավականին վաղուց իրար գիտենք ու հասունացել էր նաև համագործակցելու պահը»,- ասաց երգիչը։
Նիկն ու Սուսաննան այսօր նկարահանել են երգի տեսահոլովակը։ Երգիչը նշեց, որ իր տեսահոլովակներն ինքն է նկարահանում։ «Դրա համար մեծ ֆինանս չի պահանջվում։ Տեսահոլովակը նկարահանել ենք մի կադրով»,- ասաց երգիչ։ Տեսահոլովակը շուտով պատրաստ կլինի։




















































