Կրճատվելու են քաղծառայողների թափուր հաստիքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը գտնում է, որ պետական ապարատում կրճատումներից հետո խնդիրներ չեն առա ջանա: «Եթե բոլորս լինենք հոգատար, սրտացավ ու օբյեկտիվ, ապա կրճատման հարցում խնդիրներ չեն առաջանա, կլինեն հիմնավոր: Ցանկացած օպտիմալացում պետք է լինի հիմնավորված, և պետք է հստակեցվի, թե ինչու են գտնում, որ տվյալ հաստիքը պետք է կրճատվի: Թափուր հաստիքները կազմում են քաղծառայության պաշտոնների 10 տոկոսը` այսինքն 700 տեղ, և կրճատումների դեպքում կկրճատվեն հենց այդ հաստիքները»,-ասաց Բադալյանը:
Բադալյանի դիտարկմամբ՝ սրտացավ, բարեխիղճ մարդկանց կողքին աշխատում են նաև մարդիկ, որոնք այդ որակները չունեն: Անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերի մասին հարցին՝ Քաղծառայության խորհրդի նախագահն ասաց. «Եթե պետք է նախընտրեմ իմ ծանոթին, բայց ոչ ամենաարդյունավետ աշխատողին, կամ կրճատվի ամենաարդյունավետ աշխատողը, դա արդեն վայել չէ որևէ ղեկավար պաշտոնյայի»:



