Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Շքեղության հարկ» սահմանելով մենք կարող ենք ռազմական բյուջե լցնել

ԲԼՈԳ

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տարիներ շարունակ խնդիրները, որ պետք է լուծված լինեին ամենատարբեր մակարդակներում ասենք 10-15 տարի առաջ, ոչ միայն չեն լուծվել, այլ նաև այսօր կուտակվել ու ուղղակի պրոբլեմ են դարձել երկրի անվտանգության համար:

Մի խոսքով տարիների կուտակված «գորշ զանգվածը» դուրս ա եկել ջրի երես: Հիմա պատկանների ու հասարակության մի մասը երևի հասկացել է իրավիճակի լրջությունը, դրա հնարավոր հետևանքները ու սկսվել է ինտենսիվ հրապարակային «օպտիմալացման» գործընթաց: Իհարկե դա ամենևին չի նշանակում, որ խնդիրներն արագ ու արդյունավետ կլուծվեն, սակայն միգուցե և որոշ դրական անդրադարձ նախատեսվող գործողությունները կունենան: Տեսնենք:
Փաստորեն դանակը հասնում է ոսկորին, նոր ենք միայն գիտակցում իրավիճակի լրջությունը...ինչևէ:

Այսօր հազար խնդիր ունենք՝ կոռուպցիա, հովանավորչություն, անազատ մրցակցություն, արտոնյալ լինել, օրենքից խուսանավում և այլն: Որպես այս ամենի հետևանք՝ ունենք սոցիալական արդարության լուրջ ճգնաժամ: «Շարքային» քաղաքացու ու 100 հազ. $ արժողությամբ շքեզ մեքենա վարող ինչ-որ մեկի իրական շահույթի հարաբերակցությունը մեր երկրում անցնում է 1000 միավորը: Սա լրջագույն թիվ է: Քաղաքացին կույր չէ և քանի որ սա էլ փոքր երկիր է, նա շատ լավ գիտի, թե ով, ով է, ուստի անկախ շատերի սեփականության իրավական հայտարարագրերից, մարդիկ ընդհանուր առմամբ գիտեն, թե ո՞վ, ի՞նչ կարողություն ունի, որ չինովնիկն ու գեներալն է համատեղությամբ նաև բիզնեսմեն և այլն: 
Բայց ու՞մ հաշվին է այդ «խմբի» կարողությունն այդքան մեծ...: Չմուծած/մասնակի մուծած հարկերի, որոշ յուրացումների, անարդյունավետ կառավարման... Այսինքն հենց այդ նույն քաղաքացու, նրա պատերազմող երկրի, նրա զինվոր տղայի անվտանգության հաշվին...

Փաստ է, որ այս հանգամանքն այս պահին հնարավոր չէ փոխել: Ուստի պետք է հարցի այլ լուծում գտնել: Ապրիլյան դեպքերից հետո հասարկության մի մասը «կուլակաթափության» կոչեր արեց, որը, իհարկե, ոչ ճշմարտացի մոտեցում է: «Օբյեկտիվ վերասկողության գնացքն» արդեն անցել է ու հնարավոր չէ տարբերակել արդար ու ոչ արդար բիզնեսմեն-օրիգարխին: Պետք է հարցին այլ կողմից մոտենալ:

Մյուս կողմից ապրիլյան դեպքերի ժամանակ պարզվեց, որ «մենք» արդիական զենքեր քիչ ունենք, ավելին՝ գումար էլ չունենք դրանք ձեռք բերելու համար: Վերապահումով մոտենալով երկու վերոնշյալ դիտարկումներին էլ՝ նշեմ, որ գումար մենք բավարար ունենք, որպեսզի կարողանանք պատշաճ տեխնիկա էլ գնել, երկիրն էլ զարգացնենք: Ուղղակի խնդիրն այն է, որ այդ «գումարը» մի փոքր տարրալուծված է հանրային տարբեր շերտերի ու խմբերի մոտ՝ ովքեր այն հաճախ օգտագործում են շռայլ կյանքի կազմակերպման միջոց:

Դիցուկ. աշխարհի մի շարք երկրներում՝ Մեքսիկա, Ավստրալիա, Հունգարիա, Չիլի, Թունիս, Ալժիր կա «շքեղության հարկ»: Որոշ երկրներում (Ֆրանսիա, Իտալիա, Արգենտինա, Նորվեգիա, Հնդկաստան, Շվեյցարիա) այն ունի տարբեր ձևակերպումներ և վերաբերում է անձնական ճոխության ու շքեղության պարագաներից (թանկարժեք տներ, մեքենաներ, ինքնաթիռներ, յախտաներ, զարդեր, արվեստի գործեր, ակցիաներ և այլն) հավելյալ գանձումներ կատարելուն:

Մեր դեպքում ամենակարևորն այն կարող է լինել, որ եթե դու տիրապետում ես գերթանկարժեք ինչ-որ «իր»-ի, ապա դու դրա համար մասնավորապես պետք է հավելյալ վճարում անես պատերազմող պետության ռազմական բյուջեին: Եվ սա, միգուցե, անարդար չէ:

Իհարկե «շքեղության հարկի» կոնցեպտում բավական վիճելի դրույթներ էլ կան և սա բարդ գործընթաց է, որի արդյունքում ի հայտ կգան մեծ դժգոհություններ, բազմաթիվ խնդիրներ կապված օբյեկտիվ գնահատման, հարկման սահմանաչափերի, այդ իրերի ցանկի հստակեցման հետ, դրանց գնահատման, գործընթացի վերահսկման և հազար այլ հանգամանքի հետ, սակայն, եթե այս գաղափարը որևէ սթափ ու խելամիտ ձևակերպմամբ իրողություն դառնա, վստահորեն մենք գումարի խնդիր չենք ունենա:

Ցանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերԿնոջը առևանգել և բռնաբարել են մեքենայումԲելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան Մեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ումԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 2-7-ը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՏեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք