Նոր բացահայտումներ Նեմցովի սպանությունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲորիս Նեմցովի սպանության գործով Ռուսաստանի Քննչական կոմիտեի կողմից նշանակված փորձաքննությունները ցույց են տվել, որ քաղաքական գործչի վրա ձախլիկ Է կրակել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 6-ին գրել Է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների մի աղբյուր:
Նրա խոսքով՝ ձգաբանական, հետազննական եւ կենսաբանական փորձաքննություններ կատարած մասնագետները հանգել են միանշանակ եզրակացության, որ հանցագործը կրակել Է՝ ատրճանակը բռնելով ձախ ձեռքին:
Ձախլիկ Է գործով հիմնական կասկածյալը՝ Չեչնիայի ՆԳ նախարարության «Սեւեր» գումարտակի նախկին մարտիկ Զաուր Դադաեւը, որն սկզբում խոստովանել Էր հանցագործության կատարումը, բայց այնուհետեւ հրաժարվել Էր ցուցմունքներից:
Նեմցովին գնդակահարել են փետրվարի 27-ին Մոսկվայի կենտրոնի Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջին: Ընդդիմադիրին խոցել Է չորս գնդակ, նա մահացել Է տեղում: Քաղաքական գործչի սպանության կասկածանքով, բացի Դադաեւից, ձերբակալվել են Թամեռլան Էսկերխանովը, Խամզաթ Բախաեւը, Անզոր եւ Շահիթ Գուբաշեւները: Դատարանի վճռով նրանք բոլորը պահվում են կալանքի տակ:



