Գնդապետը իր ենթակայությամբ ծառայող որդուն պարբերաբար ազատ է արձակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվան եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ գնդապետի կողմից իր ենթակայությամբ ծառայող որդուն ծառայողական պարտականնություններից պարբերաբար ազատելու համար:
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ ՀՀ ՊՆ զորամասերց մեկի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, կոչումով գնդապետ Զարմիկ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնական շահագրգռվածությունից ելնելով զբաղվել է որդու՝ նույն զորամասի կուրսանտ Գնել Թեւոսյանի՝ ինստիտուտում սովորելու համար արտոնյալ պայմաններ ստեղծելով: Պատասխանատու լինելով անձնակազմի զինվորական կարգապահության համար՝ զբաղվել է որդու հովանավորչությամբ , չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ 2014թ. օգոստոս ամսից մինչեւ 2015թ-ի հունվարի 28-ը ներառյալ հանձնարարել է ենթակա սպաներին, պարբերաբար, առանց համապատասխան փաստաթղթային ձեւակերպման, Գնել Թեւոսյանին մի քանի ժամ տեւողությամբ ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց եւ թույլատրել բացակայել զորամասի տարածքից:
Գնդապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



