Նախնական տվյալներով` Փարիզ-Կահիրե չվերթի ուղևորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախնական տվյալներով` Փարիզ-Կահիրե չվերթի ուղևորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Եգիպտական Egypt Air ավիաընկերությանը պատկանող A320 ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Փարիզից Կահիրե, կորել է ռադարներից: Ինքնաթիռում եղել է 66 մարդ` 56 ուղևոր (եգիպտացիներ, բրիտանացիներ, ֆրանսիացիներ, Սաուդյան Արաբիայի և Իրաքի քաղաքացիներ), այդ թվում և երեք երեխա, անձնակազմի 7 և անվտանգության երեք անդամ: Ինքնաթիռը 16 կմ մտել է Եգիպտոսի օդային տարածք, ինչից հետո անհետացել է ռադարներից: Այդ պահին օդանավը գտնվել է 11 հազար 300 մետր բարձրության վրա` Միջերկրական ծովի վերևում:
1
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի առաջին տրանշը
2
IDBank-ի ներկայացուցիչ Իննեսա Ամիրբեկյանը՝ Առևտրի միջազգային պալատի (ICC) Բանկային հանձնաժողովի՝ երա...
3
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
4
Նոր բաժին Idram&IDBank-ում
5
Կարևորելով տեղեկատվական անվտանգությունը. IDBank-ը և Իդրամը APOCALYPSE CTF 2025 մրցույթի կողքին



