Եթե մենք գրավեինք Թերթերը, աշխարհը հաշվի կնստեր այդ իրողության հետ, եթե հակառակորդը գրավեր Մատադիսը կամ Թալիշը, բանակցությունների ելակետը դա կլիներ.«Առավոտ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆերկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Ցանկացած դիվանագիտություն արձանագրում է «դե-ֆակտո» գոյության ունեցող վիճակը։ Եթե մենք գրավեինք Թերթերը կամ Եվլախը, աշխարհը հաշվի կնստեր այդ իրողության հետ։ Եթե հակառակորդը գրավեր Մատադիսը կամ Թալիշը, բանակցությունների ելակետը դա կլիներ։ Երկրորդ դեպքում հանդիպումը, ենթադրում եմ, կլիներ ոչ թե Վիեննայամ, այլ Մոսկվայում, Քերին, Մոգերինին ու մնացածները դրան չէին մասնակցի, և խոսք կգնար, ասենք, ինչ-որ «կազանյան բարենորոգված սկզբունքների» մասին, ոչ թե զինադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմների մասին։ Ադրբեջանն էլ կհայտարարեր իր «ԵՏՄ-ական» ծրագրերի մասին։ Եվս մեկ անգամ խոնարհվենք հայ զինվորի աոաջ, որն այդ՝ երկրորդ, մեզ համար անբարենպաստ սցենարը խափանեց»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։



