Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


7 առասպել սմարթֆոնների մարտկոցների մասին

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

1-ին առասպել. Նոր սարքի մարտկոցի հետ պետք է աշխատանքներ տանել մինչեւ օգտագործելը
 
Այս առասպելը մասամբ ճիշտ է: Ավելի կոնկրետ՝ այդպիսի գործողություն կարող էր պետք գալ, եթե դուք 5 տարի առաջ գնեիք հեռախոս: Այդ աշխատանքներն իրենցից ենթադրում էին առաջին անգամ հեռախոսն օգտագործելուց թողնել, որպեսզի այն ամբողջությամբ լիցքաթափվի ու անջատվի եւ լիցքավորել հեռախոսը մինչեւ 100%: Ժամանակակից հեռախոսները դրա կարիքը չունեն: Իհարկե, դա չի վերաբերվում բոլոր հեռախոսներին: Եթե բջջայինի ձեռնարկում կա կետ, որ հեռախոսի մարտկոցը նման աշխատանքի կարիք ունի, ապա պետք է անել:

 


2-րդ առասպել. Հեռախոսը չի կարելի ամբողջ գիշեր թողնել լիցքավորման

Ասում են, թե այդպես կարելի է վնասել հեռախոսի մարտկոցը եւ այն այլեւս երկար չի պահի լիցքավորումը:Սուտ է: Իրականում չի կարելի հեռախոսը բարձի տակ դնել եւ ամբողջ գիշեր քնել: Դրանից հեռախոսը կտաքանա եւ կվնասվի: Այս առասպելը կրկին վերաբերում է հին հեռախոսներին: Նոր հեռախոսները 100% լիցքավորման դեպքում ավտոմատ անջատում են լիցքավորման դեպքում:

 


3-րդ առասպել. Հեռախոսը պետք է ամբողջությամբ լիցքաթափել մինչեւ լիցքավորելը

Եվ կրկին սուտ է: Ցանկացած հեռախոսի մարտկոցի լիցքավորման նորմալ մակարդակը 40%-ից 80% է: Այսինքն` այն ամբողջությամբ լիցքաթափել պետք չէ: Դա նույնիսկ վնաս է սարքին:

4-րդ առասպել. Ոչ օրիգինալ լիցքավորող սարքերը վնասակար են

Սա վստահաբար հորինել են գովազդային գործակալները, որպեսզի թանկ գներով վաճառեն բջջայինների լիցքավորող սարքերը: Բացառություն են կազմում միայն Apple վերջին iPhone-ները, որոնք չինական լարերից չեն լիցքավորում, կամ էլ անվտանգության համակարգ ունեն: Մնացած դեպքերում կարեւոր չէ, թե որտեղ եւ ում կողմից է արտադրվել լարը:


5-րդ առասպել. Հեռախոսից չի կատարվել, երբ այն լիցքավորվում է

Բոլորը, կարծում ենք, տեսել են ուռած ձեռքերի, վառված լարերի եւ փչացած հեռախոսների նկարներ, որոնք արդեն երկու տարի է վախեցնում են օգտատերերին: Սակային իրականում մարտկոցի լիցքավորումը եւ միաժամանակ խաղեր խաղալը կարող են տաքացնել սարքը, բայց չեն վառի այն: Ուղղակի, եթե լիցքավորման մակարդակը քիչ է եւ դուք լիցքավորում եք մարտկոցը ու միաժամանակ խաղ եք խաղում, սարքը կարող է անջատվել, որովհետեւ խաղը շատ հոսանք է ծախսում եւ սարքը կարող է չհասցնել լիցքավորվել:


6-րդ առասպել. Սարքը պետք է անջատել, որպեսզի մարտկոցը լավ աշխատի

Շաբաթը մեկ անգամ սարքն անջատել-միացնել կարելի է, սակայն մարտկոցի աշխատանքի վրա դա շատ քիչ ազդեցություն է ունենում: Ավելի շատ օգուտ է օպերացիոն համակարգի աշխատանքին: Համարեք, որ դա նման է համակարգիչը անջատել-միացնելուն:

 


7-րդ առասպել. Ցուրտն օգնում է երկարացնել մարտկոցի կյանքը

Ցուրտն, ինչպես նաեւ շատ շոգը միայն վնասում են մարտկոցին: Ամենահաճախ գրանցվող արդյունքն արագ լիցքաթափումն է: Դրա համար խորհուրդ է տրվում ձմռանը հեռախոսը պահել բաճկոնի ներսի գրպանում:

 

Հոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար