Վթար Երևանում. կա չորս վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 18-ին, ժամը 18.07-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Օջախ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Opel Astra-G» մակնիշի 34 TM 134 պետհամարանիշի (վարորդ Է. Ս., ծնված 1989 թ.) եւ «Mercedes E320» մակնիշի 20 LU 025 պետհամարանիշի (վարորդ Ա. Հ., ծնված 1989 թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Է. Ս.-ն (ծնվ.1989թ.), ուղեւորներ Է. Ս.-ն (ծնվ.1986թ.), Ա. Գ.-ն (ծնվ. 1988թ.) եւ «Opel Astra-G» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Հ.-ն (ծնվ.1989թ.) տեղափոխվել են Աբովյանի քաղաքի ԲԿ:
Բժիշկները Է. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության եւ հոսպիտալացրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ մնացածներինը՝ բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել մեքենաները:



