Ֆրանսիական համալսարանի պրոռեկտորը՝ բոլոր 18 տարեկաններին բանակ զորակոչելու մասին.«Առավոտ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վերջին շրջանում լայնորեն քննարկվում է 18 տարեկան արական սեռի բոլոր ներկայացուցիչներին բանակ զորակոչելու և տարկետումը վերացնելու թեման:
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արտաքին կախերի և որակի գծով պրոռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Արայիկ Նավոյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ դրական է համարիւմ այդ նախաձեռնությունը։ Մեր զրուցակիցն ասում է, որ կրթության կառավարման և կազմակերպման տեսակետից բուհերը որևէ բանով կաշկանդված չեն, իսկ որ ամենակարևորն է՝ ուսանողը չի գա բուհ՝ տարկետում ստանալու և բանակից ազատվելու ակնկալիքով։
«Կրթական պրոցեսը պետք է տարանջատել այլ նպատակներով բուհ գալուց, պետք չէ խրախուսել դիմորդների բեւհ զալը միայն նրա համար, որ տարկետում են ստանալու։ Այս դեպքում նաև հնարավորության կլինի, որ կրկնուսույցների մոտ մրցավազք չլինի, դիմորդներն էլ անգիր անելով՝ գան-ընդունվեն ու բանակից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



