Ազատվել է Արարատի ՋՕԸ պետը, նրա փոխարեն նշանակվել է 22-23 տարեկան երիտասարդ.«Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Երեկ լուր տարածվեց, որ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն աշխատանքից ազատել է ջրօգտագործողների ընկերությունների մի քանի պետերի։ Վարչապետի հանձնարարությամբ ստուգվել է ՋՕԸ-ների ֆինանսական գործունեությունը, և խախտումների համար հեռացվել են աշխատանքից։ Մեր տեղեկություններով, ազատվել է Արարատի ՋՕԸ պետը, նրա փոխարեն նշանակվել է 22-23 տարեկան երիտասարդ։ Թիրախում է նաև Վեդու ՋՕԸ պետը։ Աննշան թվացող այս պաշտոնները խիստ եկամտաբեր են, հետևաբար, այնտեղ հայտնվելու համար լուրջ «ջանքեր» են թափվում։ Իսկ գործող պետին ազատելը շատ հեշտ է, քանի որ ցանկացած ստուգման արդյունքում կարելի է չարաշահումներ հայտնաբերել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



