Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինձ համար շշմելու բան էր, երբ նա համարձակություն ունեցավ ու ծածանեց Արցախի դրոշը. Արթուր Գրիգորյանը՝ Իվետա Մուկուչյանի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Եվրատեսիլյան քննարկումները դեռեւս շարունակվում են, եւ չնայած մեր երկիրը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հրաշալի ելույթ ունեցավ «Եվրատեսիլ-2016»-ում, բայց այս մրցույթին համապատասխան անկանխատեսելիությամբ մեզ միայն 7-րդ հորիզոնականը բաժին ընկավ:

Life.panorama.am-ը այս թեմայի շուրջ զրուցեց Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հետ, ով հորդորեց՝ ոչ մի դեպքում չնեղսրտել 7-րդ հորիզոնականից.

«Հայաստանի համար 7-րդ հորիզոնականը բոլորովին վատ տեղ չէ, պետք չէ ցավալի տանել ու մտածել, որ Հայաստանը անպայման առաջին տեղում պետք է լիներ: Գլխավորը՝ Իվետան շատ լավն էր, շատ տպավորիչ իր թե ձայնով, թե տեսքով, թե բեմականացմամբ, ամենակարեւորը՝ Իվետան խելոք աղջիկ է, գոնե ինձ համար Իվետան խելացի երգչուհի է, ինչը սովորաբար քիչ է պատահում այսօր: Ինձ համար շշմելու բան էր, երբ նա համարձակություն ունեցավ ու ծածանեց Արցախի դրոշը, չտեսնված խոսեց նաեւ լրագրողների հետ. իսկապես շատ լավ է, երբ երգչուհին երգելուց ու լավ տեսք ունենալուց բացի նաև խելացի է լինում: Իսկ ընդհանուր առմամբ, ես այդ «Եվրատեսիլ»-ն այնքան չեմ սիրում, քանի որ այս մրցույթի անկանխատեսելիությունը կապված չէ միայն երգչի հետ, այն մի փոքր էլ պետությունների հետ է կապված, ինչը բոլորս շատ լավ գիտենք ու հասկանում ենք: Այս մրցույթում բարձրաձայնում են, որ պետք է քաղաքական երանգենրից հեռու մնալ, բայց նման քայլեր արվում են ու որոշներին ներվում է դա, որոշներին՝ ոչ: Այս ամենը հաշվի առնելով՝ պետք չէ այսուհետ քննարկել երգիչների լավ ու վատ երգելը»,- նշեց Արթուր Գրիգորյանը:

Խոսելով որպես կոմպոզիտոր մասնակիցների հանդեպ իր վերաբերմունքից՝ ՀՀ ժողովրդական արտիստը նկատեց.

««Եվրատեսիլ»-ում այս տարի ամեն բան լավ էր, քան երբեւէ, որովհետեւ բոլոր երգիչներն էլ պինդ էին: Չեմ կարող ասել, որ հաղթող երգը լավը չէր, այն ինձ իսկապես դուր եկավ, բայց ես կցանկանայի, որ հաղթեր Ավստրալիան, քանի որ   նրանց երգչուհին բավականին հզոր ձայն ուներ, շատ հետաքրքիր աղջիկ էր: Ինչ վերաբերվում է Իվետային՝ նա իսկապես շատ լավ ելույթ ունեցավ, եթե ես դատեի, նրան 3-րդ հորիզոնականը կտայի, ինձ համար նա պետք է հայտնվեր եռյակում»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Իսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք Չալաբյան«Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Իսկ իրականում՝ ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել սահմանըՌուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ Սավգուլյան