Երևան, 14.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հոգեբանական թեստ. արդյո՞ք պատրաստ ես ամուսնության

ԼԱՅՖ

Այս հոգեբանական թեստը Ձեզ կօգնի շատ հարցերի պատասխաններ գտնել և ամենակարևորը հասկանալ, թե Դուք հոգեպես պատրաստ եք արդյոք կատարելու Ձեր կյանքի կարևորագույն ընտրություններից մեկը, թե ոչ: Այսպիսով սկսենք:

1. Ամուսնությունից հետո արդյոք կսկսեք «վերադաստիարակել» Ձեր ամուսնուն` բաժակն այդպես մի դիր, ամանները պետք չէ կեղտոտել և տնով մեկ թափռտել, կեղտոտ կոշիկներով պետք չէ տնով մեկ քայլել, գորգը նոր եմ լվացել…..
1 Թող թափռտի, ես էլ կթափռտեմ, ի վերջո ընտանեկան երջանկությունը հո մաքրության մե՞ջ չէ: (2)
2 Ես շատ համբերատար եմ և պատրաստ եմ նրա հետևից անընդհատ հավաքել: (4)
3 Իմ փեսացուն շատ մաքրասեր է, ես պարզապես համոզված եմ, որ նմանատիպ խնդիրներ մենք չենք ունենա: (5)
4 Կխոսեմ և կփորձեմ նրա հետ համաձայնության գալ… Չէ՞ որ ես էլ եմ աշխատում և հոգնած տուն վերադառնալով՝ պետք է ստիպված նրա թափռտածները հավաքեմ: (3)
5 Բնականաբար, ես հունից դուրս կգամ և կսկսեմ գոռգռալ: (1)

2. Դուք ամեն անգամ Ձեր ամուսնուն տնից դուրս գալուց զգուշացնում եք, որ գլխարկ հագնի, ի վերջո դրսում ձմեռ է: Բայց նա ամեն անգամ մոռանում է: Ի վերջո, հիվանդանում է, ինչպե՞ս կվարվեք:
1 Կսկսեմ խնամել, կբուժեմ նրան և ամեն անգամ, երբ մոռանա գլխարկ դնել, մեղմ ժպիտով կհիշեցնեմ այս անգամվա մասին: (3)
2 Ես էլ եմ երբեմն մոռանում գլխարկ գնել, ոչ մի սարսափելի բան էլ չկա, ինչպես հիվանդացել է, այնպես էլ կառողջանա: (2)
3 Գլխակ չդնելու պատճառով դժվար թե ամուսինս հիվանդանա, բայց դե նրա հագուկապին բնականաբար կհետևեմ, չէ՞ որ տղամարդիկ երեխաների նման են: (4)
4 Ես նրան ասել էի, չէ՞, որ գլխարկը հագնի, ամեն անգամ կհիշեցնեմ, որ նրան զգուշացրել եմ, և ինձ պետք էր լսել: (1)
5 Իմ փեսացուն միշտ եղանակին համաձայն է հագնվում և դեռ երբեմն էլ ինքն է ինձ դիտողություն անում: (5)

3. Շաբաթ երեկոյան Ձեր չամուսնացած ընկերուհիները հրավիրում են Ձեզ սրճարան, իսկ Ձեր սիրելի ամուսինը պետք է մնա տանը միայնակ, ինչպե՞ս կվարվեք: 
1 Չեմ գնա ընկերուհիներիս հետ, դրա փոխարեն կմտածեմ, թե ուր կարելի է գնալ ամուսնուս հետ միասին: (3)
2 Կհիշեմ, թե ինչպես անցած շաբաթ ամուսինս գնացել էր իր ընկերների հետ, և այդ քայլով կարդարացնեմ իմ գնալը: (2)
3 Ես մեծ հաճույքով էլ կգնամ, առանց այդ էլ ամբողջ շաբաթն ամուսնուս եմ նվիրում, կարող եմ, չէ՞, գոնե մի քանի ժամ ինքս ինձ նվիրել: (1)
4 Իմ փեսացուն ամեն անգամ մի ինչ-որ հետաքրքիր և յուրօրինակ բան է մտածում, այնպես որ ես ինքս չէի ցանկանա գնա ընկերուհիներիս հետ, չէ՞ որ իմ սիրելիի հետ էլ ավելի հաճելի է: (5)
5 Չեմ գնա ընկերուհիներիս հետ, կմնամ տանը, չէ՞ որ իմ ամուսինն ամբողջ շաբաթ չարչարվել է: (4)

4. Ձեր ամուսինը պատրաստվում է գնալ իր ընկերների հետ զվարճանալու, իսկ Դուք շատ լավ գիտեք, որ նմանատիպ հանդիպումները միշտ ավարտվում են հարբեցողությամբ: Եվ վերջում Ձեր սիրելիին մի կերպ տուն են հասցնում հենց նույն ընկերները: Ի՞նչ կանեք:
1 Իմ փեսացուն ընդհանրապես չի խմում: (5)
2 Համբերատար կսպասեմ նրա վերադարձին, կհանվացնեմ և կպառկեցնեմ, որ քնի: (4)
3 Կզանգեմ իմ բոլոր ընկերուհիներին, միգուցե իմ բախտն էլ բերի` ես էլ գնամ խմելու: (2)
4 Կսպասեմ, երբ լրջացած կարթնանա, դաստիարակչական, բարոյախրատական զրույց կունենամ նրա հետ: (3)
5 Կրկին աղմուկ կբարձացնեմ, չէ՞ որ նա միշտ հարբած է վերադառնում, ես դա չեմ հանդուրժի: (1)

5. Ամռանն ամուսիններով դուրս եք եկել զբոսնելու, իսկ շուրջբոլորը կիսամերկ կանայք և աղջիկներ են: Հանկարծ նկատում եք, որ նա մեծ հաճույքով ուսումնասիրում է անծանոթ կանանց բարեմասնությունները: Ինչպե՞ս կարձագանքեք:
1 Իմ փեսացուն այդպես չի կարող վարվել, նա չափազանց շատ է ինձ սիրում, ուրիշներին նայել չի կարող: (5)
2 Կսկսեմ ամուսնուս հետ խոսել ինչ-որ շատ հետաքրքիր թեմայի մասին՝ այդպիսով շեղելով նրա ուշադրությունը: (3)
3 Իսկ ես գիտեմ, թե ինչ է կատարվում ամռանը փողոցներում, այնպես որ կհագնեմ կարճ կիսաշրջազգեստս ու իմ բարեմասնությունները ցույց կտամ ոչ միայն ամուսնուս, այլև բոլորին, թող նախանձեն: (2)
4 Կզայրանամ, հունից դուրս կգամ, ամուսնուս և բոլոր տղամարդկանց հասցեին մի քանի «քաղցր» բառ կասեմ: (1)
5 Նա միայն նայում է, ուրիշ ոչինչ: Իսկ ես ամուսնացած կին եմ և ինձ հարկի չէ նման վիճակում տնից դուրս գալ: (4)

6. Դուք ունեցել եք Ձեր առաջնեկին, և վերջապես եկել է այդքան սպասելի օրը, երբ Դուք պետք է դուրս գրվեք հիվանդանոցից: Ձեր հետ ծննդաբերած կանանց ամուսիններն առավոտ կանուխ եկել են և իրենց սիրելիներին տարել տուն: Իսկ Ձեր ամուսինը չկա ու չկա: Միայն երեկոյան ժամը 18:00-ին նա ժամանում է: Ի՞նչ կանեք:
1 Իսկական խառնաշփոթ կսարքեմ հիվանդանոցում: Բոլոր կանանց մինչև կեսօր տարել են, իսկ ես հիմարի նման նստած նրան եմ սպասում: Խոստանում եմ, նա դա հեշտ չի մարսի, դեռ պատասխան է տալու, սրիկա: (1)
2 Այդ ժամանակ կլռեմ, սակայն ամեն հարմար առիթ կօգտագործեմ նույն բանն իր գլխին անելու համար: Օրինակ՝ ամուսնուս համար շատ կարևոր ֆուտբոլային խաղից առաջ կգնամ հարևանուհու տուն՝ մի բաժակ շաքարավազի հետևից՝ նրան թողնելով փոքրիկի հետ մենակ և կվերադառնամ մոտ հինգ ժամ անց: (2)
3 Ամուսնուցս կճշտեմ ուշացման պատճառը, և եթե ինչ-որ կարևոր բան պատահած լինի, կզանգեմ մայրիկիս, որ գա և ինձ դուրս գրի հիվանդանոցից: (3)
4 Այդպիսի բան պարզապես հնարավոր չէ, իմ սիրելին նույնիսկ ժամադրության չի ուշանում, ուր մնաց մեր համար այդքան կարևոր օրը նա մոռանա կամ ուշանա, դա անհնար է: (5)
5 Կսպասեմ ամուսնուս, որքան որ պետք է, չէ՞ որ նա գործեր ունի, մեկ է, ինչ էլ լինի, վաղ թե ուշ նա կգա իմ և մեր փոքրիկի ետևից, իսկ երբ տեսնեմ, որ նա շատ է ուշանում, կզանգահարեմ և նրբանկատորեն կակնարկեմ, որ բոլորին արդեն հիվանդանոցից տարել են, միայն ես եմ մնացել: (4)

7. Ձեր ամուսինը գնացել է Ձեր ընկերուհու տուն, որպեսզի նրան օգնի կահույքը դասավորել, բայց նա շատ շատ է ուշանում….
1 Ինչ-որ առիթ կհորինեմ ամուսնուս ընկերոջ տուն գնալու և այնտեղ երկար, շատ երկար ժամանակ մնալու համար: (2)
2 Նախ ընկերուհուս կզանգեմ, հետո ամուսնուս, երկուսին էլ մի լավ կհարցաքննեմ: Չեմ հասկանում, ես նրան ուղակել եմ, որ կահույք տեղափոխի՞, թե՞ ընկերուհուս հետ սիլի-բիլի անի: Ավելի լավ կլինի, եթե նրանց անսպասելի այցելեմ: (1)
3 Երևի կահույք տեղափոխելը շատ դժվար է, կգնամ նրանց օգնության, ինչով հնարավոր է կօգնեմ կամ էլ տանը կմնամ և կդադարեմ անհանգստանալ: (4)
4 Կանհանգստանամ, բնականաբար, բայց չեմ խանդի` ամուսնուն վստահել է պետք: Երևի կզանգահարեմ ընկերուհուս ճշտելու համար, թե արդյոք ամեն ինչ նորմա՞լ է: (3)
5 Իմ ընտրյալն ինձ երբեք չի դավաճանի, ես էլ նրան չեմ ուղարկի ընկերուհուս տուն՝ կահույքը տեղափոխելու, դրա համար հատուկ ծառայություններ կան: (5)

8. Ձեր փոքրիկը հիվանդացել է, բժիշկներն ասում են, որ նրան անհապաղ պետք է տեղափոխել հիվանդանոց և պառկեցնել: Երկուսիցդ ո՞վ կմնա հիվանդանոցում փոքրիկի հետ:
1 Դե պարզից էլ պարզ է, որ ես պետք է մնամ, բայց ես այնքան չեմ սիրում հիվանդանոցները, նամանավանդ փոքրիկ երեխաների հետ, ովքեր անընդհատ լացում են: Փոքրիկի առողջանալուց հետո ես արձակուրդ կվերցնեմ և կմեկնեմ հանգստանալու, թող ամուսինս էլ նրան խնամի: (2)
2 Երեխան պարզապես չէր կարող իմ պատճառով հիվանդանալ: Ես նրան միշտ եղանակին համապատասխան եմ հագցնում, ճիշտ ժամանակին կերակրում: Պարզից էլ պարզ է, որ մեր փոքրիկը ամուսնուս պատճառով է հիվանդացել, թող նա էլ պատասխանատվություն կրի և երեխայի հետ միասին մնա հիվանդանոցում: (1)
3 Հիվանդանոց կգնամ ես, բայց ամուսնուս կհասկացնեմ, որ նա պետք է մեր մասին հոգ տանի` ուտելիք բերի և մշտապես այցելի մեզ: (3)
4 Բնականաբար, կգնամ ես, այստեղ քննարկման հարց էլ չի կարող լինել: Ամուսինս պետք է աշխատի, կարիերա ստեղծի, իսկ երեխաների հետ կապված բոլոր խնդիրները ես ինքս կլուծեմ, դա իմ պարտականությունն է: (4)
5 Տանել չեմ կարողանում հիվանդանոցները, խնամակալ կվարձենք: (5)

9. Հանկարծ զանգահարում է Ձեր ամուսնու մայրը և խնդրում, որ գնաք իրեն օգնելու, բայց մինչ նրա զանգը Դուք ամուսիններով արդեն պլանավորել էիք, թե ինչպես եք անցկացնելու Ձեր օրը: Ինչպե՞ս կվարվեք:
1 Փեսացուիս մայրն ամուսին ունի, թող նա էլ իր կնոջ մասին հոգ տանի: (5)
2 Ընտանեկան որոշումները և գործերն ամեն ամեն ինչից վեր են: Եթե ես և նա պլաններ ունենք, ապա դրանք չպետք է հետաձգենք ոչ մի դեպքում, դա հնարավոր չէ: (1)
3 Այստեղ հարց չի կարող լինել, ես և ամուսինս միասին կգնանք սկեսրոջս օգնելու: (4)
4 Բնականաբար, ամուսնուս բաց կթողնեմ, որ գնա, իսկ ես կմնամ տնային գործերն անելու: (3)
5 Դե եթե շատ է ուզում, թող գնա, բայց ես իմ պլանները չեմ պատրաստվում փոխել: (2)

Պատասխաններ

 
(0-11 Միավոր)
Կյանքն ինչ-որ մեկի հետ կապելը՝ ամուսնանալը, բավական լրջություն և պատասխանատվություն է պահանջում: Միանշանակ, Ձեզ համար դեռ շատ վաղ է ամուսնանալը, քանի որ ամուսնության ընթացքում վեճերը և կռիվները Ձեզնից անպակաս կլինեն: Ամուսնությունը յուօրինակ փոխհամաձայնություն է երկու անձանց միջև, իսկ փոխհամաձայնությունն առանց հարգանքի և փոխզիջումների պարզապես անհնարին է: Սովորեք ավելի հանդուրժող, ավելի ճկուն լինել: Ի վերջո, խնդիրներն ավելի դյուրին է լուծել փոխզիջման օգնությամբ, քան գոռգռոցների:

(12-19 Միավոր)
Ձեր ամուսնական կյանքը բավականին հետաքրքիր և ադրենալինով լի կլինի: Սակայն պետք չէ մոռանալ, որ հայ իրականության մեջ դժվար է գտնել այնպիսի կողակցի, ով Ձեր բոլոր չարաճճիությունները կհանդուրժի կամ դրանց պարզապես հումորով կվերաբերվի: Ամուսնական կյանքին պետք է մի փոքր ավելի լուրջ և պատասխանատվությամբ մոտենալ: Չէ՞ որ ինչպես տատիկներն են ասում՝ հո խաղ ու պար չի՞:

(20-28 Միավոր)
Դուք հասուն և խելամիտ եք, գիտեք, թե ինչ եք ուզում և հաստատուն քայլերով գնում եք դեպի Ձեր նպատակները: Իսկական, իդեալական կին, ով կարող է երջանկացնել իր կողքի տղամարդուն: Դուք շատ լավ գիտակցում եք, որ ամուսնությունը մեղրի պես քաղցր չի կարող լինել և պատրաստ եք դիմակայելու ամուսնության ընթացքում ի հայտ եկող խնդիրներին: Շատ տղամարդիկ կերազեին Ձեզ նման կողակից իրենց կողքին տեսնել, շնորհավորում եմ:

(29- 37 Միավոր)
Միանշանակ կարելի է ասել, որ Ձեր կողակիցը երջանիկ մարդ է: Ձեր ամուսինն իր ամուսնական կյանքից իսկապես շատ գոհ կլինի, իսկ Դուք…. Դուք հանդուրժող եք, համբերատար, ներողամիտ, Դուք պատրաստ եք անել ամեն ինչ, որ Ձեր կողակիցը երջանիկ լինի: Երբեմն-երբեմն մտածեք նաև Ձեր մասին, արդյո՞ք Դուք երջանիկ եք, արդյո՞ք Դուք սա էիք ուզում Ձեր ամուսնական կյանքից: Դուք ապրում եք Ձեր ամուսնու և երեխաների համար՝ մոռանալով Ձեր սեփական ես-ը:

(38- 54 Միավոր)
Բավական է Ձեր շրջապատող աշխարհին նայեք վարդագույն ակնոցներով, ինչպես ասում են՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Ձեր կողակցին իդեալականացնելով՝ Դուք ինքներդ Ձեզ եք վնասում: Չկան անթերի և իդեալական մարդիկ: Ամուսնությունից հետո Ձեզ համար շատ դժվար կլինի, նույնիսկ ամուսնությունը կարող է ավարտվել ամուսնալուծությամբ, որովհետև ինչպես Ձեր երկրորդ կեսից, այնպես էլ Ձեր ամուսնությունից դուք սպասում եք ավելին, քան կարող եք ստանալ, փորձեք ամեն ինչին իրենց իրական գնահատականները տալ: Այդպես Ձեր կյանքում հիասթափություններն էլ ավելի քիչ կլինեն:

«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերՀայրը փորձել է փրկել բանջարեղենի փոսում խեղդված դստերն ու կնոջըՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՄահացել է Շիրակ Թորոսյանի մայրըՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Ողբերգական դեպք Արարատի մարզում. 13-ամյա աղջիկը կյանքից հեռացել է, չարաշահել է էներգետիկները Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Կոմիում հայտնաբերվել է 18-ամյա աղջկա մարմինը, որին հունիսին գետի հոսանքը քշել էրՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Պետական համակարգը դատարկվո՞ւմ է․ Past.am-ի ուշագրավ տեղեկություններըՍտամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ո՞ւմ է մտահոգում հազարավոր մարդկանց ճակատագիրըՖրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ»Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր ԿամենդատյանԸնտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանՎրեժխնդրությո՞ւն, թե՞ պետական կառավարում. ո՞ւր է գնում ՀայաստանըԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԻԼԻՍԻ)․ Պատերազմ՝ ֆուտբոլային հանդիպման պատճառով. «Փաստ»Իրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Անժամանակ կյանքից հեռացել է Տաթև ՖախուրյանըԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱրևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսներըՆստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումը