Սյունիքի բնակիչն աշխատանքի տեղավորելու պատրվակով 21 անձանցից ստացել է տարբեր չափի գումարներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ աշխատանքի տեղավորելու պատրվակով 21 քաղաքացուց գումար հափշտակելու դեպքերի առթիվ: Կասկածյալը ձերբակալվել է։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական քննության տվյալներով՝ Սյունիքի մարզի բնակիչ, մասնագիտությամբ բժիշկ Մ.Քարամյանը, 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2016 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում նույն մարզի 21 բնակիչների վստահությունը չարաշահելով, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում աշխատանքի տեղավորելու պատրվակով, խաբեությամբ հափշտակել է տարբեր չափի գումարներ։ Նա աշխատանքÕ « տեղավորելու համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է տարբեր չափի գումար՝ 100 հազարից մինչև 729 հազար դրամ։
21 դրվագներով հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար։ Կասկածյալը մայիսի 16-ին ձերբակալվել է։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռնրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



