Հանրապետության հրապարակի շատրվանների ավազան մտած կինը Իրանի քաղաքացի է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի Հանրապետության հրապարակի շատրվանների տակ այսօր` մայիսի 17-ին, մտած կինը ազգությամբ հայ է, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգչի եւ ոստիկանների հետ համատեղ շատրվանների ավազանից 1962թ. ծնված Ա. Ա.-ն դուրս է բերվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Հանրապետության հրապարակի շատրվանների ավազան կին է մտել: Կնոջը քիչ առաջ «Շտապօգնության» մեքենայով հեռացրել են տարածքից:
Կնոջը նախ համոզելով դուրս են բերել ավազանից, ապա րոպեներ անց «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



