Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վստահ էի, որ չեմ հաղթելու ու չէի ուզում ինձ համար ամաչեն. Նարե Գևորգյանը` «Պրեմիերա» նախագծի հաղթող

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Նարե Գեւորգյանի հետ անկեղծ հարցազրույցը Life.panorama.am-ը ներկայացրել էր օրերս, որի ընթացքում երգչուհին համեստորեն խոստովանել էր, որ «Պրեմիերա» նախագծում իր հաղթանակին չի սպասում: Սակայն երգչուհու եւ նրա երկրպագուների համար հաճելի պատահականությամբ՝ Նարե Գեւորգյանը «Պրեմիերա» նախագծի եզրափակչում հաղթող ճանաչվեց:

Իր համար երկրորդ շնչառություն վերցրած երգչուհին մեզ հետ զրույցում խոստովանեց՝ այն աստիճան չի սպասել հաղթանակին, որ հարազատներին արգելել է ներկա գտնվել գալա համերգին.

«Հաղթանակ ունեցել եմ նաեւ «Շանթ» Հ/Ը-ի «Դուետ» նախագծում, բայց այս հաղթանակը մի տեսակ ուրիշ էր ինձ համար: Իհարկե, որպես մասնակից շատ էի ուզում հաղթել, բայց ավելի քան վստահ էի, որ ես չեմ հաղթելու, ինձ համար դա այնքան անսպասելի էր, որ անգամ առավոտյան ընտանիքիս խնդրեցի ինձ հետ չգալ եզրափակիչ համերգին՝ վստահ էի, որ չեմ հաղթելու ու չէի ուզում ինձ համար ամաչեն: Արդյունքում այդ օրը հարազատներիցս ոչ մեկ դահլիճում չէր, ես մենակ էի եկել համերգին, միայն երկրպագուներս էին ինձ հետ եւ մի քանի ընկեր,- ծիծաղելով պատմեց Նարեն ու շարունակեց,- երբ որպես հաղթող հնչեց իմ անունը, կարծեցի թե ուշագնաց եմ լինում, անսպասելի էր, հուզիչ ու շատ հաճելի»:

Նարե Գեւորգյանը վստահ է, եթե չսիրեն երգչին, երգը չի հաղթի.

«Իհարկե, «Արեւ» երգը սիրվել էր հանդիսատեսի կողմից, բայց ժյուրին էլ էր քանիցս նշել, որ այն շատ պարզ երգ է ու նույն «Իմ փոխարեն»-ը կամ «Ժպտա»-ն ավելի շատ է սիրվել: Կարծում եմ՝ ոչ մեկ հույս չուներ, որ հենց այդ երգը կհաղթի: Վստահ եմ, որ երգից բացի շատ կարեւոր է երգչի նշանակությունը, իսկ ինձ կարծես թե «Իմ փոխարեն» երգից հետո ավելի շատ սիրեցին, շատերը մինչ այսօր խոստովանում են, որ նոր Նարե Գեւորգյան են իրենց համար հայտնբաերել, ինչն ինձ անասելի է ոգեւորում ու ուժ է տալիս նոր թափով աշխատելու համար»,- նկատեց երգչուհին ու խոստովանեց.

«Այս հաղթանակը ինձ կարծես թե երկրորդ շնչառություն է հաղորդել, այսուհետ պետք է ավելի մեծ թափով աշխատեմ, որպեսզի արդարացնեմ ինձ վստահողների սպասելիքները: Առհասարակ՝ այս նախագիծը Նարե Գեւորգյան երգչուհուն նոր կյանք տվեց, կարծես թե «Հայ Սուպեր Սթար»-ից ձեռք բերած ճանաչվածությունն ու սերը այս նախագծով ամրապնդվեց, կային մարդիկ, ովքեր գուցե մոռացել էին ինձ, բայց այս նախագծով կրկին հիշեցին, կարծես իմ աստեղային ժամը լինի՝ չեմ հասցնում նամակներին պատասխանել, փողոցում ամեն քայլափոխի ինձ մոտենում են մարդիկ ու խոստովանում, որ շատ են սիրում ինձ, կյանքս ասես փոխված լինի: Իսկ այս ամենից հետո իրավունք չունեմ պասիվանալու»:

Ինչպես նախապես հայտնի էր, «Պրեմիերա» նախագծի պայմաններին համապատասխան՝ «Արեւ» երգի հեղինակը՝ Լիանա Թորոսյանը, որպես պարգեւ ստացել է 500.000 դրամ, իսկ Նարե Գեւորգյանի համար հաղթանակը նոր տեսահոլովակով կնշանավորվի.

««Արեւ» երգը տեսահոլովակ կունենա, այդ թեմայի շուրջ արդեն որոշակի քննարկումներ ունեցել ենք, կարծում եմ՝ տեսահոլովակը իրեն երկար սպասեցնել չի տա, բայց մինչ այդ նախագծի գործընկերներ «Դար 21»-ը, «Ռադիո Վանը» եւ «Հանրային ռադիոն» կապահովեն «Արեւ» երգի տարածումն ու հանրայնացումը»,- ավարտեց Նարե Գեւորգյանը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Ռուսական կողմը նմուշառում է իրականացնում կոնյակից․ վարորդները շուրջ մեկ ամիս է՝ Լարսում են Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանԱրտակարգ դրություն՝ կարմրուկի պատճառովՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Ժայռից ընկած 13-ամյա տղան ծանր վիճակում էԻսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք Չալաբյան«Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Իսկ իրականում՝ ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել սահմանըՌուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ Երևանում