ՀՀԿ-ականը սպառնացել է «Ո´չ թալանին» նախաձեռնությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ո´չ թալանին» նախաձեռնությունը Facebook-յան իր պաշտոնական էջում տեղեկատվություն է տարածել, որ իրենց սպառնում են ՀՀԿ ներկայացուցիչները:
Տեղեկատվության մեջ ասվում է, որ Սևակ անունով հանրապետական երիտասարդի կողմից իրենք ստացել են սպառնալիքներ պարունակող նամակ, «որը պատժվում է ՀՀ քրեական օրենսդրությամբ, եթե դրան հետևեն այն իրականություն դարձնող գործողություններ»:
Մենք կապ հաստատեցին նախաձեռնող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանի հետ:
- Տեղեկատվության մեջ նշվող Սևակի հետ նախկինում առնչություն ունեցե՞լ եք: Ենթադրու՞մ եք, որ նա Հանրապետական կուսակցության անդամ է, թե՞ կոնկրետ տեղեկություն ունեք այդ մասին:
- Նախկինում նրա հետ որևէ առնչություն չենք ունեցել, ինչ վերաբերում է կուսակցական պատկանելությանը, դա հասկացանք նրա էջում տեղադրված ՀՀԿ նշանից:
- Իսկ նամակը որևէ կոնկրե՞տ դեպքից հետո է եղել:
-Ո´չ, լրիվ անիմաստ: Երեկ է ստացվել նամակը:
Արուսիկ Տիգրանյան



