Վիեննայում մեկնարկել է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը
ՔԱՂԱՔԱԿԱՆNews.am-ը գրում է.
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում քիչ առաջ սկսվեց սկսվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների եւ ՄԽ համանախագահների մասնակցությամբ։ Այս մասին Twitter-ում գրել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
Ավելի վաղ կայացել էր Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵՄ բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, ապա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հետ:
Հիշեցնենք, որ Վիեննայում ծրագրվում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



