Առաջին հերթին շնորհակալ եմ Հանրայինի ողջ թիմից՝ ամենանվիրված և պրոֆեսիոնալ թիմը
ՖՈՏՈԻվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քանի որ այսօր շնորհակալությունների օր է, ապա ամեն ինչ հերթականությամբ։ Իմ եվրատեսիլյան ելույթն իրականություն է մի շարք մարդկանց աջակցությամբ, ովքեր այս ամիսների ընթացքում յուրաքանչյուր վայրկյան իմ կողքին են եղել, աջակցել են բոլոր հարցերում։ Առաջին հերթին շնորհակալ եմ Հանրայինի ողջ թիմից՝ ամենանվիրված և պրոֆեսիոնալ թիմը։ Իմ տաղանդավոր բեք- վոկալներին, երգի հեղինակ Լիլիթ Նավասարդյանին։ Շնորհակալ եմ բեմականացման ռեժիսոր Սաշային, ում շնորհիվ ունեցանք տպավորիչ բեմադրություն, Արեւիկ Սիմոնյանին՝ այս ընթացքում ելույթներիս համապատասխան շատ գեղեցիկ հագուստներ պատրաստելու, քույրիկիս՝ Մարիաննային, կերպարս ամբողջացնելու համար։ Սիրում եմ Ձեզ շատ, շնորհակալ եմ անսահման։

1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



