Երևան, 28.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տարոն Մարգարյան. «Մեր բնակիչներն ավելի սրտացավ ու հոգատար են դարձել քաղաքի հանդեպ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքային ջերմատուն կատարած աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև առկա կանաչ տարածքների խնամքին՝ նկատելով, որ տվյալ տարածքների ընդլայնմանը զուգահեռ այս տարիների ընթացքում կանաչապատման ձեռնարկություններում մոտ 150 նոր աշխատատեղեր են ավելացել: Տվյալ ձեռնարկություններում այսօր աշխատում են շուրջ 650 աշխատակիցներ, հունիս-հոկտեմբեր ամիսներին էլ ներգրավվում են լրացուցիչ ևս 100 ժամանակավոր աշխատակիցներ:

 «Օգտվելով առիթից՝ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր այդ մարդկանց, ովքեր իրենց իսկապես ծանր աշխատանքով անում են առավելագույնը, որպեսզի մեր բոլորի մեծ տունը միշտ ունենա հաճելի, կոկիկ և ներկայանալի տեսք»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 Քաղաքապետը խոսել է նաև կանաչապատման հարցում բազմաթիվ տնտեսվարողների բարեխիղճ աշխատանքի և համագործակցության կարևորության մասին:
 «Կանաչ տարածքների պահպանման ու խնամքի հարցում կարևոր ներդրում ունեն նաև մեր շատ տնտեսվարող սուբյեկտներ, որոնք տարեցտարի ավելի ու ավելի մեծ պատասխանատվությամբ ու սրտացավորեն են մոտենում հարակից տարածքների բարեկարգման պարտադիր նորմերի կատարմանը: Անգամ մրցակցություն է նկատվում նրանց մեջ, թե տնտեսվարող որ սուբյեկտի հարակից տարածքը կլինի ավելի կանաչապատ ու բարեկարգ: Սա, անշուշտ, շատ ողջունելի է», - նշել է Տարոն Մարգարյանն ու համոզմունք հայտնել, որ նրանց օրինակը վարակիչ կլինի նաև բոլոր այն տնտեսվարողների համար, ովքեր դեռևս թերանում են պարտադիր բարեկարգման նորմերի կատարման հարցում: Քաղաքապետը նշել է, որ վերջնական նպատակը ոչ թե թերացողներին օրենքով սահմանված կարգով տուգանելը, այլ քաղաքի հանդեպ յուրաքանչյուրի սրտացավ ու հոգատար վերաբերմունքն արմատավորելն է:
 «Ես համոզված եմ, որ մենք անպայման կհասնենք այնպիսի արդյունքի, երբ յուրաքանչյուրը պատասխանատու կզգա իր հնարավորության շրջանակում կանաչ ու մաքուր պահել քաղաքը: Մեր համաքաղաքացիների մեծ մասն էլ այս տարիների ընթացքում շատ ավելի սրտացավ ու հոգատար է դարձել քաղաքի հանդեպ, և առաջին հերթին հենց նրանք չեն հանդուրժի իրենց շրջապատող անբարեկարգ տարածքի առկայությունը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 Քաղաքապետն առանձնակի կարևորել է նաև միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին նրանք բավականին շոշափելի մասնակցություն են ունենում համաքաղաքային նշանակության ծրագրերի իրականացման, այդ թվում նաև կանաչ տարածքների ընդլայնման և բարեկարգման հարցում:

 «Վերջին 3-4 տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցությունը հաշվի առնելով ՝ ես համոզված եմ, որ մեր համաքաղաքացիների ու մեր գործընկերների հետ միասին քաղաքի հանդեպ դրսևորած սրտացավությամբ ու հոգատար վերաբերմունքով մենք անպայման կունենանք մեր ավելի կանաչապատ ու գեղեցիկ Երևանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ թե՛ Երևանի քաղաքապետարանի և թե՛ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը շարունակելու են անել ամեն ինչ, որպեսզի օր առաջ ավելի բարեկարգ ու հարմարավետ դարձնեն մայրաքաղաքի բնակիչների միջավայրը:

Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Վրեժ Քասունու «Նստվածք» խորագրով ցուցահանդեսը, որի գլխավոր կերպարը ագռավն է Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հայտնի է Արման Ծառուկյանի առաջիկա գոտեմարտի օրը «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանի բարձրացրած հարցերին Արսեն Թորոսյանը չկարողացավ հստակ պատասխանել և ճողոպրեց Սպիտակ տնից, Թեհրանից կամ տարածաշրջանից ցանկացած հայտարարություն միայն բարձրացնում է նավթի գները․ Սերբիայի նախագահ Ռուսաստանում ահաբեկչական uպառնալիքների ռիսկը մեծանում է․ Պուտին Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Բյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ «Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք ներնետված փաթեթներում հայտնաբերվել են մեծ թվով բջջային հեռախոսներ Ինչպե՞ս վերաբանակցել խաղաղության պայմանագիրը առանց նոր պատերազմի վտանգի. Էդմոն ՄարուքյանՌուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Ադրբեջանցի վանդալները վնաuել են օկnւպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը ՆԳՆ շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց Ձորում և Լոռիում Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Հինգ հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ի՞նչ կանի նա 1 դրամ աշխատավարձովՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտեցին ավտոհայելու ապակիների գողությունները Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ԱՄՆ-ի հետ պшտերազմը դեռ չի ավարտվել․ իրանական բանակի ներկայացուցիչ Այդպես նա չի հաղթի ո՛չ Թոփուրիային, ո՛չ էլ Մախաչևին․ Շարա Բուլետի մարզիչը՝ Արման Ծառուկյանի մասին Այժմ Իրանում գործում է վեց օդանավակայան. IRNA Հայաստանի անվտանգության երաշխավորը իր զինված ուժերն են. Արշակ ԿարապետյանԵվրոպայի Մ-17 առաջնություն. Հայաստանի հավաքականը հաղթեց Լիխտենշտայնի ընտրանուն Բահրեյնում 5 մարդ է դատապարտել ցմահ ազատազրկման՝ Իրանի օգտին «թշնամական գործողություններ» նախապատրաստելու համար Նախագիծ՝ կացարանով ապահովման խնդիր ունեցող ընտանիքների համար․ ԱՍՀՆ Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«BMW»-ն Մյասնիկյան պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Երկրաշարժ` Հայաստանում Ադրբեջանական բենզին են ներկրում, կօգտվե՞ք. հարցումԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աղքատությունն ու՞մ պատճատով է, արդյո՞ք Դուք եք դրա մեղավորը. հարցում Շատինում «Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին Կինը երեք անգամ փորձել է սպանել նախկին զուգընկերոջը, սակայն դա նրան չի հաջողվելԲՀԿ-ն ներկայացնում է նախընտրական ծրագրի հիմնադրույթները. ուղիղ Ռուսաստանը զգուշացնում է «մոլդովական սցենարի» մասին 7 միլիոնանոց պարգևատրումներն արդա՞ր են. հարցում Սյունիքի մարզում Իրավիճակը անհանգստացնող է ու մտահոգիչ. Ռուբեն Վարդանյանին և մնացած հայ գերիներին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր. Սիրանուշ Սահակյան Գործող ռեժիմը մտածում է սեփական գոյության, այլ ոչ թե Հայաստանի մասին․ Արմեն ՄանվելյանՍովորական մանիպուլյացիա՝ վարչապետի «տիկնոջից» ԵՄ գագաթնաժողովին հրավիրել են հակառուս գործիչների Ադրբեջանի փաստաբանները. ինչպես կարելի է եկեղեցի ավիրելն արդարացնել. Էդմոն Մարուքյան Փաշինյանի մարտավարությունը «Ուժեղ Հայաստանի» դեմ Anker-ի կողմից անցկացված խոշոր ուսումնասիրություն. Պատշգամբի արևային համակարգերը իրենց ծախսը մարում են ընդամենը մի քանի տարում, բայց կա մի խնդիր Երիտասարդ սերունդը փոփոխություն կբերի Հայաստանին. Ուժեղ Հայաստան Հազարամյաների ընթացքում միայն «հանճար» Նիկոլի մտքով կանցներ Խոր Վիրապը հակառակ կողմից պատկերել. Էդմոն ՄարուքյանՍա ուղղակի ընտրություն չէ․ սա Հայաստանի լինելու կամ չլինելու հարցն է․ Ցոլակ ԱկոպյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 5-9 աստիճանով «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պաշտոնական նամակ-կոչով դիմել է Եվրոպական Միության անդամ պետություններինՀՀ նոր կենսաչափական անձնագիրը կապույտ չի լինի, այլ գույն է ունենալու Մենք շարունակելու ենք շրջել գյուղերում, քաղաքներում, բակերով, տներով, մարդկանց հետ խոսելու ենք, լսելու, ձևակերպելու խնդիրները, միասին գրելու ենք մեր առաջարկը Հայաստանին. Գ. ԾառուկյանՀրեաների, նացիստների, անկումների և վերելքների «գարեջրյան» պատմություն. «Փաստ»