Երևան, 05.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արցախը ճանաչելու մասին» օրինագիծը ՀՀ ԱԺ օրակարգ չի մտնի

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Artsakhpress.am-ը գրում է.

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագիծը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից չստացավ դրական եզրակացություն:

Քննարկումից հետո հայտարարվեց քվեարկություն, որին հանձնաժողովի անդամ պատգամավորները չմասնակցեցին, արդյունքում միայն դեմ քվեարկեց ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը և կողմ՝ Թևան Պողոսյանը:

 Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ հեղինակների օրինագիծը ԱԺ օրակարգ չի մտնի: Իսկ մինչ քվեարկությունը պատճառաբանեց՝ «դեռևս ժամանակը չէ, բայց այդ ժամանակը հեռու չէ»:

 «Համաձայն եմ եղել Փոստանջյանի այն առաջարկին, որ պետք է ճանաչել ԼՂՀ-ն բայց անհամաձայնությունն այն է, երբ է այդ ժամանակը, իմ խորին համոզմամբ դեռ չի հասունացել, մեզ համբերություն է անհրաժեշտ: Չհիմնավորված նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք չունենք, այս հարցը քննարկվի իրա համոզելով, իրա վրա գոռալով, սա պետք է լուռ հարյուր տոկոս համաձայնությամբ, առանց քննարկելու ընդունենք»,-ասաց նա:

 Զաքարյանը նաև ասաց, որ եթե լինեն լայնածավալ ռազմական գործողություններ և այլ ճանապարհ չլինի, դժվար չի լինի, հավաքվել, քվեարկել առանց քննարկումների: Սակայն, ըստ նրա, խնդիրն այն է, որ Մինսկի խմբում փաստաթղթում պետք է լինի ճանաչման գործընթաց, որ Հայաստանը մենակ չլինի:

«Եկեք զինվենք համբերությամբ և մեր գործընկներին ասենք, որ շատ լավ եք արել, որ նվիրվել եք պայքարին, բոլորս ենք նվիրել, բայց եկեք, ձիերը կառքից հետո չդնենք: Ամեն ինչ իր ժամանակին, իմ համար շատ դժվար է լինելու դեմ քվեարկել, ձեռնպահ էլ քվեարկել չեմ կարող, բայց այսօր չեմ էլ կարող կողմ քվեարկել»,-ասաց նա:

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ հայտարարեց, թե մեր գլխավոր նպատակներից մեկը բոլոր ոլորտներում ԼՂՀ և նրա բնակչության անվտանգությունն ապահովելն է:

 «Այդ անվտանգության մեջ կարևորագույն բաղադրիչն է հենց ԼՂՀ կարգավիճակը, այսինք՝ անկախությունը, դա անհրաժեշտ պայման է անվտանգության համար, բայց ոչ բավարար: Ընդամենը այդ ենթատեքստում ենք դիտարկում նաև ճանաչման խնդիրը և այս պարագայում էլ այդ ենթատեքստով դիտարկելը այս պահին կառավարությունը գտել է ոչ նպատակահարմար»,-ասաց նա:

 Զարուհի Փոստանջյանը ասաց, եթե ուզում եք գործուն լինեք, պետք է ճանաչել ԼՂՀ անկախությունը, այլ տարբերակ մեզ չի մնացել:  Իսկ ըստ Հրանտ Բագրատյանի՝ ճանաչելով միասնական ենք դառնում «սպասվող ագրեսիայի դեմ»:

 «Տղանե՛ր, ճանաչելով ոչինչ չենք կորցնում, մի քիչ կփնթփնթան, բայց իշխանությունը դրա համար է, պետք է դիմանա, դրանով դառնում ենք միասնական, որ Թալիշում, մյուս գյուղերում ու շրջաններում իմանան, որ միասին ենք, հետո չենք կարող, կներեք»,-ասաց նա:

 Հրանտ Բագրատյանի համոզմամբ՝ Արցախի Հանրապետությունը ճանաչելը «կատաստրոֆիկ սխալ չի լինի», բայց «ժամանակը չէ» հիմնավորմամբ՝ «կարող ենք քաշվել»:

Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ ԵԱ Երեւանում․ Հայաստանի Մ16 հավաքականի հաղթական մեկնարկը Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստում «Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըՀնդկաստանը Պակիստանի ավելի քան 20 քաղաքացու ներառել է ահաբեկիչների ցուցակում Թրամփը պնդում է, որ Նեթանյահուն «գիտի, թե ով է բոսը» Սպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբ տեղափոխվելու համար Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի Ֆրանսիայում Էբոլա տենդով առաջին հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Հուլիսի 6-ին և 7-ին լույս չի լինելու ԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունը Գեղամա լեռների հրաշքը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Օդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին ԱՄՆ-ի ջերմային ալիքները սպառնում են անկախության 250-րդ տարեդարձի իրադարձություններին և Աշխարհի առաջնությանը Դատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամՏաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարացրել ամեն ինչ․ տեսանյութ Արզամասի շրջանում ուժգին փոթորկի հետևանքով երեխա է զոհվել ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ինչ պայմաններում կարող են նոր հարվածներ հասցվել Ուկրաինային Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Պեսկովի կոշտ ուղերձը Զելենսկուն․ «Մոսկվան է մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան» Եղվարդում հեղեղ ու կարկուտ է Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»«Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Զելենսկին Մերցի հետ քննարկել է Patriot-ի հրթիռների մատակարարումները Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայրերում ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին Ինչպես կարձագանքի Զելենսկին Կոնստանտինովկայի կորստին. DW ՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցություն Ռոստովում մակական հարձակվել է երեխայի վրա Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում