Արտասովոր դիմահարդարմամբ Այշվարիա Ռայը՝ Կաննի կինոփառատոնին
ԼԱՅՖՄայիսի 15-ին Կաննում բոլիվուդյան տրամադրություն էր։

Բոլիվուդյան կինոարտադրության հեղինակավոր դեմքերը ժամանել էին Ֆրանսիա՝ ներկայացնելու «Sarbjit» կինոնկարը։ Ֆիլմի պրեմիերան իր մասնակցությամբ գեղեցկացրել են դերասանուհիներ Այշվարիա Ռայն ու Ռիչա Չադդան, որոնց ուղեկցել են հմայիչ Դարշան Կումարը, պրոդյուսեր Ջեկի Բհագնանին եւ ուրիշներ։


Ավելի ուշ գեղեցկուհի Այշվարիա Ռայը մասնակցել է նաեւ «From The Land Of The Moon» ֆրանսիական ֆիլմի առաջին կինոդիտամանը։ Կարմիր գորգով անցնելիս Ռայը կերպարանափոխվել ու ներկայացել է բավականին արտասովոր դիմահարդամամբ, որն ավելի է ընդգծել նրա գեղեցկությունը։




Հիշեցնենք, որ տարվա գլխավոր կինոիրադաձրությունների մեկը՝ Կաննի 69-րդ փառատոնը, մեկնարկել է մասիսի 11-ին։ Փառատոնը բացվել է աշխարհահռչակ ռեժիսոր Վուդի Ալենի «Cafe Society» ֆիլմով. ի դեպ, Ալենի ֆիլմերն արդեն երրորդ անգամ են արժանանում այս պատվին։
Աղբյուրը՝ Just Jared



