Երևան, 28.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լելե թեփե-ում կորուստների չափերը. 1994-ի արյունալի ձմռանը այս տարածքներում հայկական ուժերը տվել են շուրջ 400 զոհ. aniarc.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախյան բանակի դիրքային և տարածքային կորուստները հարավային ուղղությամբ 2016-ի ապրիլին

2016-ի ապրիլ 1-2-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից գրավված Լելե թեփե բարձունքը կամ բլուրը գտնվում է Հորադիզ գյուղի և Հորադիզ կայարանի միջև՝ դեպի Արաքս գտնվող հատվածում՝ գետից դեպի հյուսիս:

1994-ի մայիսյան անժամկետ զինադադարով և հաստատված շփման գծով նախկին Ֆիզուլիի շրջանի Հորադիզ գյուղը մնաց Արցախի, իսկ Հորադիզ կայարանը՝ Ադրբեջանի կազմում:

Լելե թեփե բլուրը կորցնելու մասին պաշտոնապես առաջինը խոսեց Արցախի պաշտպանության նախարարության օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը ապրիլյան ասուլիսներից մեկում. «Լելե թեփեն չի կարող համարվել ռազմավարական նշանակություն ունեցող, որովհետև լեռան գագաթի տրամագիծը կազմում է 5 մետր: Ընդհանուր լանդշաֆտի համեմատությամբ նրա բարձրությունը կազմում է 20 մետր: Դիրքերի համակարգի մեջ այն էական, թեկուզ մարտավարական նշանակություն չունի: Խոսք չկա ռազմավարական նշանակություն ունենալու մասին»:

Ապա Սերժ Սարգսյանը Բլումբերգ-ին տված հարցազրույցում ասաց, որ «հայկական կողմը մարտերի ընթացքում որոշ տարածքներ է կորցրել», «շատ փոքր հատված» շփման գծի հյուսիսում և հարավում, որոնք չունեին «ռազմավարական կարևորություն» հայկական զինված ուժերի համար, որոնք չեն փորձել հետ բերել դրանք՝ «նոր զոհերից խուսափելու համար»:

Լելե թեփե-ում «շատ փոքր հատված»-ի իրական չափերը

Մենք, բնականաբար, հնարավորություն չունենք 100 տոկոսով ճշգրիտ ներկայացնել, թե որքան է Արցախյան կողմի դիրքային և տարածքային կորուստը հարավային՝ Լելե թեփե-ի ուղղությամբ, սակայն ծանոթ լինելով տեղանքին, ուսումնասիրելով տարբեր քարտեզներ, համեմատելով հայկական և ադրբեջանական դիրքերը մինչև 2016-ի ապրիլի 1-2-ի գիշերն ու դրանից առաջ եղածը, կարող ենք իրականությանը մոտ պատկեր ունենալ:

Այսպիսով, Լելե թեփե-ում Արցախյան բանակը կորցրել է 7 դիրք, որոնք միասին կազմում են 1.5-ից մինչև 2 կիլոմետր երկարություն և 500 մետրից մինչև 1 կիլոմետր խորություն:

Լելե-թեփե

Ասել, որ սա շատ մեծ կորուստ է, արդարացված չէ: Բայց չի կարելի նաև անդադար հայտարարել, թե Լելե թեփեն կարևոր նշանակություն չունի: Շփման գծի այս հատվածը հիմնականում դաշտավայր է, իսկ նման լանդշաֆտի պայմաններում ամեն մի բարձունք ունի կարևոր նշանակություն:

Ամենից ցավալին ու ողբերգականն այն էր, որ Լելե թեփեի դիրքերում Արցախյան բանակը տվեց մի քանի տասնյակ զոհ և վիրավոր:

1994-ի հունվարյան ողբերգությունը

Նախքան 1994-ի մայիսյան զինադադարը, Արցախյան ուժերը գրոհով հասել էին Հորադիզ երկաթուղային կայարան: Այն հայկական ուժերի վերահսկողության տակ էր որոշ ժամանակ: 1994-ի հունվարի առաջին օրերին ադրբեջանական բանակը հարձակում սկսեց երեք ուղղություններով` Մարտակերտ- Քելբաջարի, Աղդամ-Մարտունիի և Հորադիզի հատվածներում: Հակառակորդը հետ բերեց Հորադիզ երկաթուղային կայարանը: Հունվարի առաջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական ուժերին հաջողվեց ճեղքել և մոտ 15 կմ խորությամբ եւ 5 կմ լայնությամբ առաջանալ հարավարևելյան` Հադրութի ուղղությամբ: Դրան նպաստեց Իրանի տարածքով ադրբեջանական դիվերսիոն խմբավորման անցումը Արցախյան ուժերի թիկունք:

Այս հոդվածը պատրաստելու ընթացքում ես, ըստ իմ տրամադրության տակ գտնվող 1991-1994 թթ. պատերազմի զոհերի ցուցակի, հաշվեցի, թե որքան է եղել հայկական զոհերի թիվը Լելե թեփեի կամ Հորադիզի հատվածում 1994-ի արյունալի ձմռան ամիսներին: Հորադիզ կայարանը հետ գրավելու համար կատաղի մարտեր էին ընթանում: Այդ ամիսներին հայկական կողմը տվել է շուրջ 400 զոհ: Արցախյան երկուսուկես տարիների պատերազմի ընթացքում հայկական կողմի զոհերը՝ զինվորական և քաղաքացիական, կազմում է շուրջ 7.000:

Վարանդա/Ֆիզուլիի շրջանն այսօր

Ֆիզուլիի շրջանը և համանուն քաղաքը նախկինում կոչվել է Կարյագինո: 1930-ին նախկին Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Կարյագինո շրջանի (уезд) մի մասի վրա ձևավորվեց նոր վարչական միավոր, որը 1959-ին՝ ի պատիվ բանաստեղծ Մուհամմեդ Ֆիզուլիի, վերանվանվեց Ֆիզուլի:

Նախքան Ադրբեջանի հռչակումը՝ 1918-ը, Կարյագինոն հիմնականում բնակեցված էր ռուս մոլոկաններով:

Արցախ-Ադրբեջան շփման գիծը 1994-ի մայիսին հաստատված զինադադարով անցնում է նախկին Խորհրդային Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանով:

Ճշգրիտ դժվար է ասել, թե նախկին Ֆիզուլիի շրջանի որ մասն է մնացել Ադրբեջանին: Երբ նայում ենք քարտեզին, նկատելի է, որ շրջանի կեսից պակասն է գտնվում այսօրվա ԼՂՀ տարածքում: Հաշվի առնելով, որ մինչև 1993-ի օգոստոսի 23-ը (սա այն օրն է, երբ Արցախյան բանակը առանց լուրջ կորուստների մտավ Ֆիզուլի) շրջանի տարածքը 1386 քառակուսի կիլոմետր էր, կարելի է ասել, որ մոտավորապես 600 քառակուսի կիլոմետրն է այսօր գտնվում Արցախի կազմում:

Արցախի կազմում գտնվող նախկին Ֆիզուլիի տարածը գրեթե բնակեցված չէ, մինչդեռ Ադրբեջանի տարածքում գտնվող Ֆիզուլիի շրջանում կա 22 բնակավայր: Շրջանի ամենամեծ բնակավայրը Հորադիզ քաղաքատիպ ավանն է:

Տարիներ առաջ Արցախի իշխանությունները Ֆիզուլի քաղաքը և շրջանը, որտեղ մի քանի տասնյակ հայ է բնակվում, վերանվանեցին Վարանդա:

Ո՞վ է Ֆիզուլին

Ֆիզուլին 15-րդ դարի նշանավոր պոետներից ու մտածողներից Մոհամմեդ իբն Սուլեյմանի գրական անունն է: Ծնվել է Իրաքի Քերբելա քաղաքում, գրել արաբերեն, պարսկերեն և օսմաներեն:

Թաթուլ Հակոբյան
aniarc.am

Աղբյուրը <a href="http://168.am/2016/05/14/636675.html">© 168.am</a></br>

Արթուր Ավանեսյանի բացակայության մասին, բայց ապօրինի, քաղաքական կալանքի առկայության մասին. Արամ ՎարդևանյանԴՕԿ կուսակցության շտաբի պետը՝ առաջիկա ընտրությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչու են իրենց քաղաքական ուժն ու գեներալ Արշակ Կարապետյանի ղեկավարած ուժը միավորվել այս պայքարուԻրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը «Իմ երաժշտությունը խաղաղության, սիրո և փոխըմբռնման մասին է». Գարի Քյոսայան Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Վրեժ Քասունու «Նստվածք» խորագրով ցուցահանդեսը, որի գլխավոր կերպարը ագռավն է Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հայտնի է Արման Ծառուկյանի առաջիկա գոտեմարտի օրը «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանի բարձրացրած հարցերին Արսեն Թորոսյանը չկարողացավ հստակ պատասխանել և ճողոպրեց Սպիտակ տնից, Թեհրանից կամ տարածաշրջանից ցանկացած հայտարարություն միայն բարձրացնում է նավթի գները․ Սերբիայի նախագահ Ռուսաստանում ահաբեկչական uպառնալիքների ռիսկը մեծանում է․ Պուտին Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Բյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ «Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք ներնետված փաթեթներում հայտնաբերվել են մեծ թվով բջջային հեռախոսներ Ինչպե՞ս վերաբանակցել խաղաղության պայմանագիրը առանց նոր պատերազմի վտանգի. Էդմոն ՄարուքյանՌուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Ադրբեջանցի վանդալները վնաuել են օկnւպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը ՆԳՆ շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց Ձորում և Լոռիում Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Հինգ հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ի՞նչ կանի նա 1 դրամ աշխատավարձովՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտեցին ավտոհայելու ապակիների գողությունները Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ԱՄՆ-ի հետ պшտերազմը դեռ չի ավարտվել․ իրանական բանակի ներկայացուցիչ Այդպես նա չի հաղթի ո՛չ Թոփուրիային, ո՛չ էլ Մախաչևին․ Շարա Բուլետի մարզիչը՝ Արման Ծառուկյանի մասին Այժմ Իրանում գործում է վեց օդանավակայան. IRNA Հայաստանի անվտանգության երաշխավորը իր զինված ուժերն են. Արշակ ԿարապետյանԵվրոպայի Մ-17 առաջնություն. Հայաստանի հավաքականը հաղթեց Լիխտենշտայնի ընտրանուն Բահրեյնում 5 մարդ է դատապարտել ցմահ ազատազրկման՝ Իրանի օգտին «թշնամական գործողություններ» նախապատրաստելու համար Նախագիծ՝ կացարանով ապահովման խնդիր ունեցող ընտանիքների համար․ ԱՍՀՆ Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«BMW»-ն Մյասնիկյան պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Երկրաշարժ` Հայաստանում Ադրբեջանական բենզին են ներկրում, կօգտվե՞ք. հարցումԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աղքատությունն ու՞մ պատճատով է, արդյո՞ք Դուք եք դրա մեղավորը. հարցում Շատինում «Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին Կինը երեք անգամ փորձել է սպանել նախկին զուգընկերոջը, սակայն դա նրան չի հաջողվելԲՀԿ-ն ներկայացնում է նախընտրական ծրագրի հիմնադրույթները. ուղիղ Ռուսաստանը զգուշացնում է «մոլդովական սցենարի» մասին 7 միլիոնանոց պարգևատրումներն արդա՞ր են. հարցում Սյունիքի մարզում Իրավիճակը անհանգստացնող է ու մտահոգիչ. Ռուբեն Վարդանյանին և մնացած հայ գերիներին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր. Սիրանուշ Սահակյան Գործող ռեժիմը մտածում է սեփական գոյության, այլ ոչ թե Հայաստանի մասին․ Արմեն ՄանվելյանՍովորական մանիպուլյացիա՝ վարչապետի «տիկնոջից» ԵՄ գագաթնաժողովին հրավիրել են հակառուս գործիչների Ադրբեջանի փաստաբանները. ինչպես կարելի է եկեղեցի ավիրելն արդարացնել. Էդմոն Մարուքյան Փաշինյանի մարտավարությունը «Ուժեղ Հայաստանի» դեմ Anker-ի կողմից անցկացված խոշոր ուսումնասիրություն. Պատշգամբի արևային համակարգերը իրենց ծախսը մարում են ընդամենը մի քանի տարում, բայց կա մի խնդիր Երիտասարդ սերունդը փոփոխություն կբերի Հայաստանին. Ուժեղ Հայաստան Հազարամյաների ընթացքում միայն «հանճար» Նիկոլի մտքով կանցներ Խոր Վիրապը հակառակ կողմից պատկերել. Էդմոն ՄարուքյանՍա ուղղակի ընտրություն չէ․ սա Հայաստանի լինելու կամ չլինելու հարցն է․ Ցոլակ ԱկոպյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 5-9 աստիճանով