Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եվրատեսիլ 2016». կոլեգաները՝ Իվետա Մուկուչյանի մասին

ԼԱՅՖ

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում այս գիշեր տեղի կունենա «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի ներկայացնում է Իվետա Մուկուչյանը: Երգչուհին LoveWave ստեղծագործությամբ ելույթ կունենա 26-րդ համարի ներքո:

Past.am-ի հետ զրույցում մի քանի երաժիշտներ և երգիչներ իրենց տպավորությունները հայտնեցին մրցույթի, ինչպես նաև Իվետայի առաջին ելույթի վերաբերյալ: Երգիչ Արթուր Իսպիրյանը չի հետևել առաջին կիսաեզրափակչին: Երգիչն ընդգծեց, որ շատ է սիրում այս տարվա մասնակցի համարձակությունը, ճաշակը, երգը:Ըստ նրա՝ ամեն ինչ համապատասխանում է մրցույթի չափանիշներին:

«Առաջին անգամ է, որ ես համոզված եմ՝ մենք մեծ հաջողություն ենք ունենալու: Միշտ իմ մեջ եղել է այդ կասկածը, բայց այս անգամ վստահությունս մեծ է: Իհարկե, ես չեմ սիրում «Եվրատեսիլը» և այնտեղ հնչող երգերի ֆորմատը: Ես այլ երաժշտության սիրահար եմ: Ես մելոման եմ, ունեմ 4000-ից ավելի ձայնասկավառակների հավաքածու, իսկ մելոմանը չի կարող սիրել այն տիպի երաժշտություն, որը հնչում է «Եվրատեսիլում»:

Բայց Իվետայի ելույթներն ինձ զարմացնում են: Նա նաև շատ կիրթ խոսեց ասուլիսին՝ իրեն թույլ չտալով ավելորդություններ: Բայց առաջին օրվա ելույթը չեմ տեսել: Հիացա, երբ առաջին անգամ լսեցի նրա կենդանի կատարումը: Հարցրեցի՝ այս աղջիկը որտեղի՞ց է եկել, որ մինչև հիմա չեմ լսել: Պարզվեց՝ Գերմանիայից է եկել: Ինձ հիացրեց նաև Իվետայի անգլերենի իմացությունն ու գրագետ խոսքը: Չգիտեմ՝ ինչպես են ընտրել նրան, բայց ճիշտ ընտրություն են կատարել»,- ասաց Արթուր Իսպիրյանը:

EMPYRAY խմբի երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանը հիշեցրեց, որ երգչուհուն ճանաչում է դեռ վերջինիս մասնագիտական ճանապարհի սկզբից, երբ Իվետան մասնակցում էր «Հայ սուպերսթարին»:

Երգահանի խոսքով՝ Իվետա Մուկուչյանը վոկալի առումով մեծ աճ է արձանագրել: Ըստ Գիսանե Պալյանի՝ այն, որ Իվետան շատ ինքնավստահ է, գալիս է նրա մյուս մասնագիտությունից՝ մոդելային գործունեությունից:

«Կարելի է կռահել, որ պետք է շատ լավ հանդես գա այսօր: Կարծում եմ՝ անթերի էր ամեն բան: Ամպագոռգոռ չլինի, բայց բոլոր տարիների ամենաանթերի ելույթն էր: Մրցույթներ չեմ սիրում, որովհետև արվեստը սուբյեկտիվ բան է: Մեկին կարող է դուր գալ, մյուսին՝ ոչ: Իմ կարծիքով՝ հնգյակում կլինենք»,- հավելեց նա:

Պատասխանելով այլ ֆավորիտների մասին հարցին՝ Գիսանե Պալյանն ասաց, որ չի հետևել, սակայն համարում է, որ Իվետայի ելույթն օբյեկտիվորեն լավն է:

Քրիստինե Պեպելյանին ևս շատ դուր է եկել Իվետա Մուկուչյանի ելույթը:Նա շատ ուրախ է, որ հենց Իվետան է ներկայացնում մեր երկիրը: Խոսելով այլ ֆավորիտների մասին՝ Քրիստինեն նշեց. «Շատ դժվար է ունենալ այլ ֆավորիտ: Շատ երկրների համար էլ հենց Իվետան է ֆավորիտ: յս տարվա «Եվրատեսիլն» առանձնահատուկ շուք և առանձնահատուկ ալիք ունի: Իվետայի գործոնը նպաստում է դրան: Իմ ֆավորիտն Իվետան է»:

Լևոն Փանոսյան

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ