ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երկուշաբթի կքննարկվի Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը
ՔԱՂԱՔԱԿԱՆAraratnews.am-ը գրում է.
Երկուշաբթի օրը, ԱԺ հերթական քառօրյայից առաջ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի կունենա «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծի քննարկումը:
Հիշեցնենք, որ մոտ տասը օր առաջ կառավարությունը հաստատեց վերոնշյալ օրինագծի եզրակացությունը և ուղարկեց խորհրդարան։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և պաշտոնատար այլ անձինք հայտնել էին, որ օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորվի Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով, հաշվի կառնվեն հետագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



