«Եվրատեսիլ-2016». Իվետա Մուկուչյանի երգի տեսահոլովակը ճանաչվել է լավագույնը
ԼԱՅՖPanorama.am-ը գրում է.
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգայն մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգի տեսահոլովակը ճանաչվել է լավագույնը: Այս մասին տեղեկանում ենքwiwibloggs.com կայքից: Օգտատերերի շրջանակում անցկացված քվեարկության արդյունքներով «LoveWave» երգի տեսահոլովակը հավաքել է 12.53% կամ 1,548 ձայն:
Երկրորդ տեղում է Իսպանիայի ( 8.96%), երրորդում Ռուսաստանի ( 8.93% ) ներկայացուցիչների երգերի տեսահոլովակները:
Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 12 հազար 357 օգտատեր:
Իվետա Մուկուչյանը հանդես է գալիս «LoveWave» երգով, որի երաժշտության համահեղինակներն են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: Իվետա Մուկուչյանի հետ միասին ելույթ են ունենում նաև բեք-վոկալներ Մաշա Մնջոյանը, Քրիստինա Մանգասարյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Սոնա Գյուլխասյանը, Լիլիթ Նավասարդյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



