Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկական քիթ. հպարտությու՞ն, թե՞ կոմպլեքսավորման առիթ (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Wnews.am-ը գրում է.

Հայերն իրենց արտաքինով միշտ տարբերվել են օտարերկրացիներից։ Նրանք տարբերվում են մաշկի, վարսերի գույնով, աչքի կառուցվածքով եւ անգամ քայլվածքով, սակայն  հայերի արտաքինի գլխավոր առանձնահատկությունը քիթն է։

Հայերից շատերը, որպես կանոն, ունեն մեծ քիթ։ Մեծ քիթ ունեն ոչ միայն հայերը, այլ նաեւ ֆրանսիացիները, իտալացիները, հույները եւ մի քանի այլ օտարազգիներ։Սակայն ընդունված է համարել, որ մեծ քիթ ունեցող մարդիկ հենց Կովկասի տարածաշրջանից են։

Նկատենք, որ հայի քիթն ունի իր յուրահատկությունը. այն, որպես կանոն, սապատավոր է, այդ պատճառով էլ անվանում են արծվաքիթ։

arno1

Հայ գրող Հմայակ Աբրահամյանցը հայկական քթի մասին գրել է.

«Իրականում իսկական հայկական քիթը հազվադեպ է հանդիպում անգամ հենց հայերի մոտ, սակայն հենց դա է այն քիթը, որը չես հանդիպի վրացու, հույնի կամ արաբի մոտ. այն մեծ է։ Այն ունիկալ է, ինչպես ասենք մարալներն Ալթայում կամ ցելլոկանտ ձուկը։ Այն ազգային ժառանգություն է. պատմական Ուրարտուի ուղիղ ժառանգությունը. վահանաձեւ, լայն,  աստիճանավոր սապատով։ Այն կրում են հպարտորեն եւ կարեւոր, ինչպես փոքր ազգերն իրենց ազգային դրոշը։ Հաճախ այն հարեւան է հաստ հոնքերի եւ սեւ տխուր աչքերի, որոնցում Ցեղասպանության ցավն է, կորցրած Արարատի կարոտը եւ չլուծված պատմական աշխարհագրական փակուղին…»։

Իսկ ահա հայտնի լրագրող Էմիլ Բաբայանը Сalvert journal ամսագրում  անդրադառնալով հայկական քթին՝ գրել է.

«Եվ ո՞րն է յուրաքանչյուր հայի այցեքարտը։ Նշանավոր հայկական կոնյա՞կը, որն այդքան սիրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, որը սակայն վերցրել են ֆրանսիացիներից։ Հայկական մշակույթի մեկ այլ կարևոր բաղադրիչ դուդու՞կը, որը նմանակներ ունի ողջ Կովկասում, Մերձավոր Արևելքում ու Բալկաններում։ Եվ այսպես` վերը նշվածներից ոչ մեկը, անգամ Արարատ լեռն ու ծիրանն անհնար է համարել միայն Հայաստանի խորհրդանիշ։
Ինչպե՞ս է ստացվել, որ մի ժողովրդի, որն ավելի քան 2000 տարվա պատմություն ունի, բնությունը չի պարգևել այցեքարտ։ Իհարկե, պարգևել է։ Հայերին քիթ են տվել։ Հայկական քիթը յուրահատուկ ֆենոմեն է։ Մարդաբանները հաշվել են, որ հայերի քթի երկարությունը միջինը 58 մմ է։ Դա աշխարհում մեծությամբ երկրորդն է քրդերից հետո»։

Չնայած դրան, դարեր շարունակ շատ հայեր հպարտացել են իրենց քթով, իսկ ահա ժամանակակից աշխարհում պատկերն այլ է. շատերը կոմպլեքսավորվում են իրենց մեծ քթից ու դիմում պլաստիկ վիրահատության։

suat-qit-am

1-month-qit-am-16

Հայկական քթին նվիրված անգամ հուշարձան կա Լվովի կենտրոնում.

qva58XRZqx4

Իսկ վրացի արտիստ Վախթանգ Կիկաբիձեի տան մոտ իր ընկեր Ֆրունզիկ Մկրտչյանի  պատվին կանգնած է նրա քթի փայտե արձանը։

eb019b076c99

Կիկաբիձեն պատմել է, որ այն Երեւանից լրագրողներն են բերել։ Բնօրինակի չափերը համապատասխանում են օրիգինալին։

frunzik81

«Ֆրունզիկը չէր սիրում խոսել իր քթի մասին։ Մի անգամ ես  նրա դերակատարմամբ «Սիրանո դե Բերժերակ» ներկայացմանն էի։ Ըստ բեմադրության, նա պետք է երկար մենախոսություն ունենար քթի մասին։ Ես անհամբերությամբ էի սպասում ներկայացման այդ մասին, սակայն Մկրտչյանի դերակատարմամբ մենախոսությունը տեւեց ընդամենը երեսուն վայրկյան, ոչ ավել։ Ներկայացումից հետո իրեն հարցրի՝ ինչու՞ ես կրճատել դասականը, ինչին նա պատասխանեց. «Բուբա ջան, որ հային է հաճելի, որ երկար խոսեն իր մեծ քթի մասին»»,- պատմել է Կիկաբիձեն։

06s09 frunz2 copy

Հայերից շատերը կատակում են, որ եթե կտրեն քիթը, մեջքի վրա կընկնեն, որովհետեւ կկորցնեն հավասարակշռությունը։

Եթե հարցին մոտենանք գիտական տեսանկյունից, ապա մեծ քիթը պայմանավորված է եղանակային առանձնահատկություններով։ Ծովի մակերեւույթից ավելի քան  3000 մետր բարձրության վրա մեծ քիթ ունեցող մարդկանց շնչառական ֆունկցիաներն ավելի զարգացած են, ինչը չի կարելի ասել մյուսների մասին։

 

Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ավտոտնակում կնոջ մարմնի բեկորներ են հայտնաբերվելՍտամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարումՀայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱյգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվելԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Ողբերգական դեպք՝ Երևանում, բեռնատարը վրաերթի է ենթարկել մի տղամարդու և բախվել խոտանված մեքենայիԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Թուրքիան և Պակիստանը համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայում զորքերի տեղակայման շուրջ՝ ի պատասխան հութիների հարձակումների ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան Աբրահամյան