Արթուր Բաղդասարյանը կրկին մեկնել է Մոսկվա.«Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Արթուր Բաղդասարյանը կրկին մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր տեղի է ունենալու դեռևս մարտի վերջին հիմնադրված «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության գրասենյակի բացման արարողությունը։ Ըստ լուրերի, գրասենյակը գտնվում է Մոսկվայի կենտրոնում, Կրեմլից ոչ հեռու և զբաղեցնելու է բավականին մեծ՝ շուրջ 500 քառակուսի մետր տարածք։ Մեր տեղեկություններով, գրասենյակի բացմանը մասնակցելու են Կրեմլին մոտ կանգնած մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ, գործարարներ, մշակութային գործիչներ, ռուսաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Մեծ թվով մարդիկ են մեկնելու նաև Հայաստանից։ ՀՎԿ-ից ասացին, որ նմանատիպ գրասենյակներ առաջիկայում նախատեսվում է բացել Ռուսաստանի մոտ 20 նահանգներում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



