Ինչպես ազատվել մեջքի ակնեից
ԼԱՅՖLife.panorama.am -ը գրում է.
Իսկապես, մեջքի հատվածում ակնեն նույնքան անհանգստացնող և տհաճ է, որքան դեմքի մաշկինը, հատկապես ամռանը, երբ ստիպված եք թաքցնել այն հագուստի տակ։
Դեմքի մաշկի ակնեի համար նախատեսված միջոցները հաճախ չեն օգնում մեջքի ակնեից ազատվելու գործում, նաև այն պատճառով, որ մեջքը մշտապես շփվում է հագուստի հետ։
Մեջքի և ուսերի հատվածում ակնեից ազատվելու համար կարող է օգնել շատ պարզ, բայց արդյունավետ բնական միջոցը։
Անհրաժեշտ է ընդամենը կիտրոնը կտրել 2 մասի, վրան լցնել շաքարավազ և կիտրոնը մերսումներով քսել պզուկներով պատված մաշկին։ Պահել 15 րոպե, զգայուն մաշկի դեպքում՝ 5-ից 10 րոպե, այնուհետ ցնցուղ ընդունել։
Այս միջոցով ակնեից ազատվելու համար պետք է լինել վճռական և կատարել այս պրոցեդուրան ամեն օր՝ մինչև վերջնական արդյունքի հասնելը։ Այս ժամանակահատվածքը կարող է տևել մինչև 3 շաբաթ։
1
Կենդանակերպի 3 նշան, ովքեր 2026 թվականին կգտնեն իրենց երկրորդ կեսին
2
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
3
«Կամազ»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա. նա տեղում մահացել է
4
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վարորդի կյ...
5
Նոյեմբերի 25-ին և 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ



