Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կցանկանամ, որ «Եվրատեսիլ-2016»-ում հաղթի Ադրբեջանը. Շուշան Պետրոսյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

«Եվրատեսիլ-2016»-ը եվրատեսիլյան պատմության մեջ հայերի համար նշանավորվեց որպես ամենաքննարկվողն ու սկանդալայինը: Իվետան զարմացրեց իր ձայնով, տեսքով ու համարձակ քայլով՝ կիսաեզրափակչում ծածանելով ԼՂՀ դրոշը: Այս թեման դեռեւս շարունակվում է թեժ քննարկումների կիզակետում մնալ, որի մասին Life.panorama.am-ը զրուցել է երգչուհի եւ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ.

«Իվետան առաջին կիսաեզրափակչում ուղղակի հրաշալի ելույթ ունեցավ եւ վաղը եզրափակչում մեր երգչուհուն կրկին լավ ելույթից բացի ոչ մի բանի մասին պետք է չմտածի, քանի որ երգչուհուն ելույթից առաջ սթրես ապրել պետք չէ: Այդ հարցում իրենց դերակատարությունը կարող են ունենալ շվեդական հայ համայնքը, ովքեր կարող են Իվետայի փոխարեն բարձրաձայնել մեր խնդիրների մասին: Ի վերջո, եթե արգելում են ցուցադրել Արցախի դրոշը, մենք ունենք շատ այլ աղմկարար միջոցներ ադրբեջանցու վանդալիզմը ցուցադրելու համար: Նույն  շվեդական համայնքը կարող է այս հարցն իր վրա վերցնել եւ վաղը բարձրացնել մեր Գուրգեն Մարգարյանի նկարները, վստաահ եմ՝ շատերին կհետաքրքրի, թե ով է այդ հրաշք արծիվը, էլ չեմ ասում, որ հայ համայնքը կարող է ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի լուսանկարներով ներկայանալ այդ մրցույթին: Իսկ Իվետա Մուկուչյանը ինչ պետք էր, արդեն արել է, նա իր ուժեղ կամային տեսակով հրաշալի ելույթ ունեցավ ու բարձրացրեց Արցախի դրոշը եւ այսօր իր մեջքին կանգնած է ողջ հայությունը»,- նշեց ՀՀ վաստակավոր արտիստն ու հավելեց.

«Խնդիրը նրանում է, որ եթե Ուկրաինայի ներկայացուցիչը կարող է երգի միջոցով բարձրացնել իր երկրի խնդիրն այն դեպքում, երբ անցյալ տարի այս մրցույթում արգելեցին ու ստիպեցին մեր «Genealogy» խմբին փոխել երգի բառերը, ուրեմն անպատկառությանը պետք է պատասխանել անպատկառությամբ»:

Ի դեպ՝ Շուշան Պետրոսյանը մեզ հետ զրույցում հանդես եկավ հայտարարությամբ.

«Կցանկանամ, որ հաղթի Ադրբեջանը, որպեսզի ծախսի տակ ընկնի: Նախորդ անգամ նրանք 20 միլիոն եվրո են նախատեսել այդ մրցույթն իրենց երկրում անցկացնելու համար, թող հիմա էլ մեծ գումարներ ծախսեն, քանի որ նրանց գումարները մեր դեմ օգտագործվող նույն զենքն են: Թող նրանք զբաղված լինեն «Եվրատեսիլ»-ով, մենք էլ ավելի ամրանանք ու իրենց հերն էլ անիծենք»,- ավարտեց Շուշան Պետրոսյանը:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Ողբերգական դեպք՝ Երևանում, բեռնատարը վրաերթի է ենթարկել մի տղամարդու և բախվել խոտանված մեքենայիԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Թուրքիան և Պակիստանը համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայում զորքերի տեղակայման շուրջ՝ ի պատասխան հութիների հարձակումների ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանՌաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի 3 ֆինանսական սովորություն, որոնք կօգնեն ուսանողներին Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Սևանա լճում սիգի որսի թույլատրելի չափաքանակը կարող է ավելանալ 720 տոննայովԳիշերվա հարձակումների հետևանքով Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանում զոհվել է 20-ամյա տղամարդ Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Ռուսական կողմը նմուշառում է իրականացնում կոնյակից․ վարորդները շուրջ մեկ ամիս է՝ Լարսում են Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանԱրտակարգ դրություն՝ կարմրուկի պատճառովՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Ժայռից ընկած 13-ամյա տղան ծանր վիճակում էԻսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք Չալաբյան«Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին