Բուժքույրերը մահամերձ կնոջ համար կազմակերպել են նրա երազանքների հարսանիքը (լուսանկարներ)
ԼԱՅՖԱՄՆ-ի Իլինոիս նահանգում բնակվող Դեսթինի Շաֆերն ու նրա փեսացուն` Բրենդոն Թոմասը, երազում էին ճոխ հարսանիք կազմակերպել։ Սակայն մոտ անսպասելիորեն 4-րդ աստիճանի ստամոքսի քաղցկեղ ախտորոշվեց։
Հոսպիտալացումից հետո Դեսթինին, գիտակցելով, որ իրեն ապրելու քիչ ժամանակ է մնացել, բուժքույրերի հետ կիսվել է հարսանիքի վերաբերյալ չիրագործված երազանքով: Սակայն նա չէր էլ կարող պատկերացնել, թե հիվանդանոցի աշխատողներն իր համար ինչ անակնկալ են մտածել:
Ցանկանալով մոտալուտ մահվանից առաջ երջանկացնել 24-ամյա հիվանդին` ուռուցքաբանության բաժանմունքի ողջ անձնակազմն ընդամենը 5 օրում պլանավորել է Դեսթինիի ու նրա փեսացուի պսակադրության արարողությունը:
«Ճակատագրական ախտորոշումը ստանալուց հետո սա կյանքիս լավագույն օրն է։ Ես չեմ էլ կարող բառերով նկարագրել, թե ինչ եմ զգում»,- ասել է Դեսթինին։













