Կաղնու կեղևով ու փիփերթի տերևներով ցիստիտի բուժման բաղադրատոմսեր Վանգայից Tert.am Health
ԼԱՅՖՑիստիտի բուժման համար, պայծառատես Վանգան առաջարկում էր մինչ օրս լայնորեն օգտագործվող հետևյալ բաղադրատոմսերը.
• Ցիստիտի բուժման համար, անհրաժեշտ է ընդունել կաղնու կեղևի եփուկ՝ կարմիր գինով։ 2 բաժակ սառը ջրին ավելացնել 1 թեյի գդալ մանրացված(փոշիացրած) կաղնու կեղև, թրմել 8 ժամ և խմել օրվա ընթացքում։
• Միզապարկի և միզուղիների բորբոքման դեպքում, բուլղարական ժողովրդական բժշկությունում լայնորեն օգտագործվում է անտառայի փիփերթի(մոլոշ, мальва) ծաղիկներն ու տերևները։ Անտառայի փիփերթի տերևներով թուրմի պատրաստման համար անհրաժեշտ է 2 թեյի գդալ մանրացված տերևները լցնել 1 բաժակ սառը ջրի մեջ, թողնել 3-5 ժամ և խմել։
Ծաղիկներից թուրմ ստանալու համար, անհրաժեշտ է 1 պտղունց անտառայի փիփերթի ծաղիկները լցնել 1 բաժակ տաք ջրի մեջ և թողնել 10 րոպե։ Թուրմն անհրաժեշտ է խմել մի քանի ընդունումով։
Աղբյուր՝ nar-med.ru



