Իվետան լավ է արել` ծածանել է Արցախի դրոշը, մի օր էլ կարող է ծածանի Մեծ Հայքինը. Է.Շարմազանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼավ է արել «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում 7-րդ համարի ներքո հանդես եկող Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանը, որ ծածանել է Արցախի դրոշը, գուցե, հաջորդ անգամ էլ ծածանի Մեծ Հայքի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը:
Այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան հարցի, թե «ինչպե՞ս է նայում դրան»:
«Շատ լավ եմ նայում, շատ էլ ճիշտ է արել, գուցե, մի անգամ էլ Մեծ Հայքի ու Տիգրան Մեծի ժամանակաշրջանի Հայաստանի դրոշը ծածանի կամ Արևմտյան Հայաստանի»,-նշեց Էդուարդ Շարմազանովը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



