«Հայկական ժամանակ». Հայաստանի միջազգային պահուստները կրկին սկսել են նվազել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայաստանի միջազգային պահուստները, որոնք գտնվում են ՀՀ կենտրոնական բանկի տնօրինության ներքո, կրկին սկսել են նվազել: Միայն այս տարվա հուլիս ամսվա ընթացքում մեր միջազգային պահոատները նվազել են ավելի քան 50 միլիոն դոլարով:
Եթե հունիսի 1-ի դրությամբ մեր միջազգային պահուստներում առկա էր 1 մլրդ 598 մլն դոլար, ապա հուլիսի 1-ի դրությամբ` 1 մլրդ 546 մլն դոլար: Պահուստների ամենացածր մակարդակը այս տարի եղել է փետրվարին 1 մլրդ 261 մլն դոլար: Սակայն եվրոբոնդերի թողարկումից ստացված արտարժույթը տեղափոխվեց միջազգային պահուստներ: Ստացվեց, որ մեր արտաքին պարտքը ավելացավ, բայց ավելացան նաև միջազգային պահուստները: Հիմա մեր արտաքին պարտքը շարունակում է աճել, իսկ պահուստները, դրան զուգահեռ, նվազում են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



