Հնդիկները 2050թ. ավելի շատ կլինեն, քան չինացիները
ԼԱՅՖՀնդկաստանի բնակչության թվաքանակը 2050թ. կգերազանցի Չինաստանի բնակչությանը 200 մլն մարդով։
Ինչպես հայտնել է Հնդկաստանի Բնակչության ազգային ռեեստրի ներկայացուցիչը, նման տվյալներ ստացվել են Հնդկաստանում անցկացվող վերջին մարդահամարի շրջանակում, որը տվյալների հավաքագրման իր մոդելով, դրված խնդիրների մասշտաբով ու թափով աննախադեպ է։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ վերջին 100 տարվա ընթացքում Հնդկաստանի բնակչության թիվը 5 անգամ աճել է։ 2009թ. Հնդկաստանի բնակչության թիվը կազմել է 1,198 մլրդ մարդ, իսկ Չինաստանի բնակչության թիվը՝ 1,345 մլրդ մարդ։ Սակայն, ինչպես Интерфакс–ին փոխանցել է Բնակչության ազգային ռեեստրի ներկայացուցիչը, կառավարության հաշվարկները ցույց են տալիս, որ 2050թ. Հնդկաստանը կունենա 1,6138 մլրդ բնակիչ, իսկ Չինաստանը՝ ընդամենը 1,417 մլրդ։
Նշենք, որ այս մարդահամարի իրականացման համար Հնդկաստանի իշխանությունը պատրաստվում է ծախսել 1,3 մլրդ դոլար։



