Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարիամ Ադամյան. «Իմ նեղ շրջապատում հայտնիներ չկան»

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ադամյանը 24 տարեկան է, ծնվել է Երևանում։ Մարիամը հանդիսատեսին հայտնի դարձավ «Բախտաբեր» հեռուստասերիալում Անուշի կերպարով, թատրոնի հանդիսատեսին նա հայտնի է մի շարք կերպարներով։ Դերասանուհին այժմ խաղում է «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սեր» հեռուստասերիալում։ BlogNews-ը հետաքրքիր զրույց է ունեցել երիտասարդ դերասանուհու հետ։

-Մարիամ, դու հայտնի դարձար «Բախտաբեր» սերիալով, որտեղ կրկին դրական կերպարով էիր ներկայանում։ Հայկական իրականության մեջ դերասանները ցանկանում են միշտ դրական կերպարով ներկայանալ, քանի որ հանդիսատեսը դերասանին ընդունում է ըստ կերպարի։ Սակայն դերասանի համար կարևոր դպրոց է տարբեր կերպարներ խաղալը։ Չե՞ս ցանկանում նաև այլ, բացասական դերեր էլ խաղալ։

-Շատ-շատ եմ ուզում, բայց պետք է առաջարկ լինի, որ մտածեմ այդ մասին։ Այսքան ժամանակ ինձ չեն առաջարկել բացասական կերպար խաղալ, ես նույնիսկ զայրանում եմ դրանից։ Չեմ կարծում, որ բացասական կերպար կերտելն ավելի բարդ է, քանի որ բացասական հերոսի գույներն ավելի շատ են, քան դրականինը։

Ինչ վերաբերում է կերպարը նույնացնելուն՝ ցավոք, մեր հասարակությունը դեռ այդպես է անում, ինչը շատ սխալ է։ Դեպք է եղել, երբ մոտեցել են բացասական դեր խաղացող դերասանին ու ապտակել՝ չհասկանաով, որ դա ուղղակի կերպար է։

-Տաբուներ ունե՞ս՝ օրինակ՝ այս կերպարը չեմ խաղա, բայց տեսարանում չեմ խաղա։

-Ինձ դեռ չի եղել այդպիսի առաջարկ, բայց ես միշտ մտածում եմ՝ սա ինձ ի՞նչ կտա, ես ինչ ձեռքբերում կունենամ՝ թե՛ որպես մարդ, թե՛ որպես դերասան։ Եթե պետք է էներգիա տաս ու ոչինչ չստանաս, ինչո՞ւ պետք է անես դա։ Եթե պետք է, բաց տեսարան կխաղամ, բայց ես Հայաստանում դեռ չեմ նկատել մի նախագիծ, հանուն որի արժե խաղալ բաց տեսարան։ Բաց տեսարանը, համբույրի կտորը պետք է անհրաժեշտություն լինի, ոչ թե հանդիսատես գրավելու միջոց, ինչը հաճախ անում են՝ օգտագործելով դերասանին որպես գովազդ։ Երբ նայում ես եվրոպական ֆիլմերը, տեսնում ես, որ բաց տեսարանն ուղղակի զգացմունքների առումով անհրաժեշտ էր։

-Հիմա խաղում ես Սաթենի կերպարը։ Որքանո՞վ է քեզ համար հետաքրքիր խաղալ այս դերը։

-Ընտանիքի փոքր աղջկիկն է, դրական, ուրախ, գիժ կերպար է։ Արդեն զգում եմ, որ սիրվել է հանդիսատեսի կողմից, քանի որ հաճախ եմ քայլում Երևանով ու լավ արձագանքներ եմ ստանում։ Սերիալներում հաճախ են ընտրում դերասաններին «սազող» կերպարներ։ Իմ դեպքում էլ ինչ-ինչ գծեր ընդհանուր են, հարազատներս, ովքեր նայում են սերիալը, ասում են՝ այս աղջիկն ինչ նման է քեզ։ Կան նաև երանգներ, որոնք ընթացքում կգտնեմ։

Հաճույքով եմ գնում նկարահանումների և կերտում այս կերպարը, քանի որ համով տիպ է։ Եթե մի բան ուզում է իրենը լինի, ամեն ինչ անում է՝ դրան հասնելու համար, սակայն ոչ վատ քայլեր։ Մի շատ կարևոր բան կա, որ սիրում եմ կերպարիս մեջ. նա ազատ աղջիկ է, բայց ոչ գռեհիկ։ Ռեժիսորի հետ կերպարն այնպես ենք մշակում, որ իր ազատությունը չդառնա լկստվածություն։

-Իսկ դու որքանո՞վ ես ազատ, քեզ համար ի՞նչ է ազատությունը։

- Ես իմ տեսակով փակ մարդ չեմ, ազատ եմ, շատ շփվող։ Իմ կյանքում կան սահմաններ, որոնք ես չեմ անցնի, ու դա բացարձակ կապ չունի ազատության հետ։ Մարդիկ սխալ են հասկանում ազատության սահմանները. ազատ է այն մարդը, ով ներքուստ է ազատ, ինքն է որոշում՝ ինչով պետք է զբաղվի, ինչ է ուզում անել, ինչ՝ ոչ։ Երբ որոշեցի ընդունվել Թատերական, ոչ ոք չխոչընդոտեց ինձ, որովհետև ես դաստիարակվել եմ այնպես, որ ես եմ որոշում իմ անելիքները։ Կան աղջիկներ ովքեր իրենց ընկերների ու ընկերուհիների հետ դրսում շատ վատ վարք են ունենում, բայց երբ հերփը հասնում է Թատերական ընդունվելուն, ծնողները դեմ են, իրենց դա հարիր չէ։

Իմ կայնքի որոշումները ես եմ կայացրել։ Դա արդեն խոսում է այն մասին, որ ես տեսակով ազատ մարդ եմ։ Ներքուստ կաշկանդող ոչինչ չունեմ, բայց կան սահմաններ, որոնք երբեք չեմ անցնի։

-Որո՞նք են այդ սահմաները։

-Կարծում եմ, երբ քո ազատությամբ սկսում ես նյարդայնացնել դիմացինիդ, դա արդեն ոչ թե ազատություն է, այլ գռեհկություն։ Նման մարդկանց ասում են՝ ինչ անդաստիարակ է, ոչ թե՝ ինչ ազատ է։

-Քո ոլորտի հետ կապված մի շարք կարծրատիպեր կան, որոնց մասին ինքդ էլ խոսեցիր։ Դրանք քեզ խանգարո՞ւմ են։

- Ես ունեմ և՛ եղբայր, և՛ մայր, ովքեր իմ  հանդեպ շատ խիստ են, սակայն իմ դեպքում հարցն այսպես էր՝ ես կդառնայի կա՛մ դերասանուհի, կա՛մ ոչինչ։ Իմ ընտանիքում չէին ուզում, որ ես դառնամ ոչինչ, քանի որ չի կարելի մարդուն հետ պահել իր միակ նպատակից։ Ուղղակի պետք է վստահ լինես երեխայիդ վրա, որովհետև, չեմ թաքցնում, մեր ասպարեզը մի քիչ վտանգավոր է։

Ես չեմ կարող ասել, որ շրջապատի կարծիքն  ինձ համար միևնույն է, սակայն կարծում եմ, որ եթե մարդն իր գործն անում է լավ, մյուսները տեսնում են, որ դու իրոք աշխատում ես, քո հանդեպ վերաբերմունքը փոխվում է։ Օրինակ՝ շատերը լրատվամիջոցներին մեղադրում են իրենց մասին վատ հոդված գրելու համար, սակայն ես վաղուց եմ այս ասպարեզում և չի եղել դեպք, որ իմ մասին վատ նյութ գրեն։ Պետք է անձնականդ քիչ խառնես գործին, որ մարդիկ էլ  չսկսեն հետաքրքրվել։

-Դերասանուհիների համար շատ ավելի ընդգծված խնդիր է անձնական կյանքի և կարիերայի համատեղելիությունը։

- Հա, դա շատ լուրջ խնդիր է, բայց կարծում եմ՝ հնարավոր է համատեղել անձնականն ու կարեիրան, իհարկե, ինչ-ինչ զիջումների գնալով։ Եթե ամուսնուդ ինչ-որ տեսարաններ դուր չեն գալիս, կարող ես զիջումների գնալ։ Ես չեմ էլ ընդունում, որ կարիերա են ստեղծում երեխային զրկելով մայրական ջերմույունից։ Երկկողմանի զիջումներ պետք է լինեն։

Ես դեռ չեմ մտածում իմ անձնական կյանքը դասավորելու մասին։ Եթե լինի մեկը, ում հետ երջանիկ կլինեմ, անձնականս, ինքնաբերաբար, կդասավորվի։ Ես չեմ ֆիքսվում դրա վրա, որովհետև վստահ եմ, որ դա մարդու կյանքում այն գիծն է, որը սկսվում է շատ անսպասելի։ Դա պլանավորելով չէ։

-Նոր հարաբերություններ հե՞շտ ես սկսում։

-Չգիտեմ, այնքան վաղուց չեմ մտածել անձնականս ինչպես կլինի։) Ամեն դեպքում, ինչ-որ մեկին դժվար չեմ մոտ թողնում ինձ։ Եթե զգամ, որ դիմացինս ունի գծեր, որոնք ինձ շատ են դուր գալիս, հոգեհարազատ են, ես էլ կփորձեմ ճանաչել իրեն, բայց դեռ չեմ հանդիպել այդպիսի մեկին։)

-Հայտնի ընկերներ ունե՞ս։

-Ես շատ լավ հարաբերություններ ունեմ բոլոր նրանց հետ, ում հետ աշխատում եմ, սակայն որ ասեմ գործից դուրս շատ մտերիմ ընկերներ ունեմ, չէ։ Իմ շրջապատում հայտնիներ չկան։

–Ազատ ժամանակ ինչո՞վ ես զբաղվում։

-Հիմա գրեթե չունեմ ազատ ժամանակ։ Առավոտյան թատրոնում եմ լինում՝ փորձերի, հետո գնում եմ նկարահանման։ Հենց ազատ ժամանակ եմ գտնում, քնում եմ։)

-Երիտասարդ դերասանուhու համար հե՞շտ է կայանալ ոլորտում։ Սովորաբար ասում են՝ ծանոթ-ընկեր-բարեկամ է պետք՝ հատկապես հեռուստատեսություն մուտք գործելու համար։

-Համաձայն չեմ, որովհետև ինքս նույնիսկ մի ծանոթ, բարեկամ չեմ ունեցել, որ այս ասպարեզի հետ գոնե մի քիչ կապ ունենա։ Ես գնել եմ «Դիմորդ» գիրքը, զանգել Թատերական, պայմաններն իմացել, քննություն տվել և ընդունվել։ Հետո ինքս դիմել եմ հետուստատեսություն։ Չպետք է վախենաս առաջին քայլն անելուց, ոչինչ, թող մերժեն, բայց պետք է փորձես։

-Թատերական ինստիտուտը շատ լուրջ դպրոց է ոչ միայն դերասանի վարպետություն ձեռք բերելու, այլև մարդ տեսակի ձևավորման առումով։ Ինչպիսի՞ն էիր Թատերական ընդունվելուց առաջ և հետո։

-Շատ ճիշտ նկատեցիք, որովհետև Թատերականը 70 %-ով քեզ որպես մարդ է ձևավորում, 30%-ով՝ որպես դերասան։  Իմ դասախոսներն ինձ համար առաջին հերթին մարդու օրինակ են եղել, հետո միայն դերասանի, ռեժիսորի...

Ես ունեցա և՛ ձեռքբերումներ, և՛ կորուստներ. կորցրի իմ անմիջականությունը, սկսեցի այլ կերպ վերաբերվել մարդկանց, սակայն Թատերականն ինձ համար շատ մեծ դպրոց է եղել և ավելի շատ ձեռքնբերումներ եմ ունեցել. ես մասնագիտական լուրջ գիտելիքներ եմ ձեռք բերել։ Իհարկե, դերասան դառնալու համար շատ կարևոր է ներքին շնորհքը, բայց կրթությունն էլ շատ մեծ նշանակություն ունի։ Եթե ես Թատերականում սովորած չլինեի, այլ աչքով կնայեի նույն հոլիվուդյան ֆիլմերը։

Կերտելով տարբեր ճակատագրեր, դու շատ ես կոփվում։ Թատերական ընդունվելն իմ կյանքի ամենախելացի որոշումն է եղել։ Եթե չընդունվեի, որպես Մարիամ Ադամյան, այսպես չէի ձևավորվի։ Ուրիշ Մարիամ կլինեի, գուցե ավելի լավը կամ վատը, բայց ուրիշ, իսկ ես չէի ուզի ուրիշ լինել, ես ինձ այդսպիսին եմ սիրում։)

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարումՀայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱյգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվելԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Ողբերգական դեպք՝ Երևանում, բեռնատարը վրաերթի է ենթարկել մի տղամարդու և բախվել խոտանված մեքենայիԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Թուրքիան և Պակիստանը համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայում զորքերի տեղակայման շուրջ՝ ի պատասխան հութիների հարձակումների ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանՌաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի 3 ֆինանսական սովորություն, որոնք կօգնեն ուսանողներին Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Սևանա լճում սիգի որսի թույլատրելի չափաքանակը կարող է ավելանալ 720 տոննայովԳիշերվա հարձակումների հետևանքով Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանում զոհվել է 20-ամյա տղամարդ Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Ռուսական կողմը նմուշառում է իրականացնում կոնյակից․ վարորդները շուրջ մեկ ամիս է՝ Լարսում են Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանԱրտակարգ դրություն՝ կարմրուկի պատճառովՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Ժայռից ընկած 13-ամյա տղան ծանր վիճակում էԻսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan