«Այն ինչ անում է Արմանը, ուրեմն արդեն լավն է... ». Արման Հովհաննիսյանի PR մենեջեր Լուսինե Արշակյանը պատասխանում է բոլոր քննադատություններին
ԼԱՅՖ
Արման Հովհաննիսյանի PR մենեջեր Լուսինե Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը` ի պատասխան բոլոր այն քննադատությունների, որոնք հնչել են՝ կապված Արման Հովհաննիսյանի վերջին երգի ու տեսահոլովակի արձագանքների հետ: Նշենք, որ սիրված երգիչը օրեր առաջ իր երկրպագուների դատին է հանձնել նոր զուգերգ ու տեսահոլովակ` սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հետ: Ստորև ներկայացնում ենք Արմանի PR մենեջեր Լուսինե Արշակյանի գրառումը.
«Այն, ինչ անում է Արմանը, եթե Արմանն է, ուրեմն արդեն լավն է:
Արման Հովհաննիսյան ջան, հարազա´տս, տարեդարձդ շնորհավոր, միայն հաջողություններ եմ մաղթում: Աշխարհի մեծության չափ բարություն, համեստություն, տիեզերական անսահման սեր դու ունես, որը շռայլորեն տալիս ես ընտանիքիդ, ընկերներիդ, երկրպագուներիդ: Հպարտ եմ, որ քո ընկերն եմ»:
Պատրաստեց Past.am-ը:




















































