ՍՊԾ դիտացանցը Հայաստանում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍՊԾ դիտացանցը մայիսի 5-ից մինչև 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍՊԾ դիտացանցից:
Տարածաշրջանում 3 բալ ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումներից մեկը տեղի է ունեցել մայիսի 5-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 41 կմ դեպի հյուսիս, իսկ մյուս երկուսն էլ մայիսի 7-ին՝ Թուրքիայի Վան քաղաքից 17 կմ դեպի հյուսիս-արևելք և Իրանի Թավրիզ քաղաքից 47 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:
Մայիսի 11-ին 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանում՝ Տիբեթի ինքնավար շրջանի (Սիցզան) Չամդո քաղաքից 219 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով տուժել է 60 մարդ, 6-ը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ: Քանդվել են տներ, կամուրջներ և ճանապարհներ:



