Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սահմանադրության նոր նախագիծը քաղաքացիներին հանրաքվեի նախաձեռնության հնարավորություն է տալիս

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության 1-15-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը: 

Սահմանադրության նշված գլուխների նախագծի նախնական տարբերակը հանրային քննարկումների համար հրապարակվել է՝ տեղադրվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: Սահմանադրության նախագծի նախնակ ան տարբերակի 8-րդ գլուխը վերաբերում է դատախազությունը և քննչական մարմիններին: Դատախազությունն, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան, բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները, հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ: Քննչական մարմինները մինչդատական վարույթի շրջանակներում կազմակերպում են նախաքննության իրականացումը:

9-րդ գլխում տեղական ինքնակառավարման մարմինների մասով սահմանվում է, որ դրանց արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համայնքները կարող են միավորվել միջհամայնքային միավորման մեջ։ Հանրային շահերից ելնելով՝ միջհամայնքային միավորումներ կարող են ստեղծվել նաև օրենքով: Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը։ Գլուխ 10-ը սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները և լիազորությունները: Մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնատար անձ է, ով հետևում է պետական և տեղական ինքնակառ ավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների վերականգնմանը, մարդու իրավունքներին ու ազատություններին առնչվող օրենսդրության կատարելագործմանը: Մարդու իրավունքների պաշտպանն օժտված է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիությամբ: Ազգային ժողովն օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին կարող է անձեռնմխելիությունից զրկել պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ: Ազգային ժողովը պատգամավորների ընդհանու ր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով վեց տարի ժամկետով ընտրում է Մարդու իրավունքների պաշտպան: Մարդու իրավունքների պաշտպանն անփոփոխելի է:

Գլուխ 11-ում նշվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմին և ձևավորման կարգին առնչվող դրույթներ: ԿԸՀ-ն, ըստ նախագծի, պետք է կազմված լինի յոթ անդամից: ԿԸՀ նախագահը և մյուս անդամներն ընտրվում են Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ԿԸՀ անդամ, այդ թվում` ԿԸՀ նախագահ: ԿԸՀ անդամների վրա տարածվում են պատգամավորի համար Սահմանադրությամբ սահմանված անհամատեղելիության դրույթները:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները նախագծի գլուխ 12-ում սահմանելիս նշվում է, որ այն անկախ պետական մարմին է, որը հետևում է հեռուստատեսության մեջ և ռադիոյում կարծիք արտահայտելու և տեղեկատվության ազատության պահպանմանը և պաշտպանում է այդ լրատվամիջոցները քաղաքական ուժերից, տնտեսական շահերից կամ ցանկացած այլ միջամտությունից: Եթերային հաճախություններ այն առաջարկում է հրապարակային և մրցութային կարգով: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող է դադարեցնել Ազգայի ն ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ:

Գլուխ 13-ում անդրադարձ է կատարվել Վերահսկիչ պալատին: «Վերահսկիչ պալատն իրավունք ունի իրավաբանական անձանց մոտ ստուգումներ կատարել միայն այն դեպքերում, երբ պետությունը դրանցում ունի էական մասնակցություն, կամ նրանք ֆինանսական միջոցներ են ստացել պետության կողմից, կամ նրանց պարտավորությունների համար պետությունը երաշխիքներ է տվել»,-ասված է նախագծում: Վերահսկիչ պալատը, ըստ սահմանադրության նախագծի նախնական տարբերակի, պետք է կազմված  լինի յոթ անդամից: Վերահսկիչ պալատի նախագահը և մյուս անդամներն ընտրվում են Ազգային ժողովի կողմից` պ ատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Վերահսկիչ պալատի անդամ, այդ թվում` Վերահսկիչ պալատի նախագահ: Սահմանված է, որ Վերահսկիչ պալատի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ ցանկացած այլ ձևով զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերեն:

Գլուխ 14-ը Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ է: Ի տարբերություն ներկա Սահմանադրության, երբ Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է Հանրապետության նախագահի առաջարկով ՀՀ Ազգային ժողովի կողմից, ապա նախագծով Կենտրոնական բանկի նախագահն ուղղակիորեն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ` վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական բանկի նախագահ:

Գլուխ 15-ն անդրադառնում է Սահմանադրության ընդունմանը, փոփոխությանն ու հանրաքվեին: Սահմանադրական բարեփոխումների արդյունքում մշակված Սահմանադրության նախագծով հանրաքվե նախաձեռնելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող երկու հարյուր հազար քաղաքացի: Ազգային ժողովը նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդի մեծամասնությամբ: Հոդված 202-ը սահմանում է, որ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ և 202-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն: Հանրաքվեի դրված նախագծն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: Հոդված 206-ն սահմանում է հանրաքվե անցկացնելու արգելքը, ըստ որի ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի 1-7-րդ գլուխների հիմնական դրույթներն այստեղ:

Մարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը․ Վահե Հովհաննիսյան Իրանին հասցված ԱՄՆ-ի վերջին hարվածները բացարձակապես անհրաժեշտ են եղել. Ռյուտե Տղամարդը սպանել է իր ընկերուհու վեցամյա որդունԵրևանում բախվել է 4 մեքենա, կան վիրավnրներ ՀՀ-ում առաջին անգամ Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով Իրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿ Վախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. Ղալիբաֆ ԱԱ-2026. Քառորդ եզրափակչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում, և երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ընթանում են դրա տրամաբանության շրջանակում․ Աբրահամյան ԱՄՆ ԶՈւ-ն ավարտել է Իրանին հասցված hարվածների նոր ալիքը. ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարություն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Լույս չի լինելու ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն Ուկրաինան և Էստոնիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի պաշտպանը միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, թե երբ կվերսկսվեն Լիբանանի հետ բանակցությունները ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին Ռուսական ֆուտբոլի պատմության ռեկորդային գործարքն է. Սպերցյանի գործակալը մանրամասներ է հայտնել Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Մարին Լը Պենը հայտարարել է, որ 2027 թվականին առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Էդգար Պետրոսյանը և Ալեքս Մարգարյանը դարձել են արծաթե, իսկ Յուրիկ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիրներ՝ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հուլիսի 8-ից 15-ը հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներին Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով. «Վեոլիա ջուր» Կիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման աշխատանքներին Քաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր Կամենդատյան«Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի կունենա Սև Օհանյանի «Իմ մեծ չաղ հայկական ընտանիքը» կատակերգության պրեմիերան Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին Լավրովը չորեքշաբթի կայցելի Նիգեր Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներ Արգենտինայի հավաքականը հաղթեց Եգիպտոսին և դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ Հայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակը «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային» Երասխահուն բնակավայրում գյուղացու աճեցված բերքը հողին է հավասարեցվել Արյունը «մտապահում է» ֆաստֆուդը. գիտնականները տագնապալի կենսաբանական հետք են հայտնաբերել Ֆրանսիայում անոմալ տապը սպառնում է Շամպայնի, Բորդոյի և Բուրգունդիայի խաղողի բերքին G7 երկրների ներկայացուցիչները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերները Հորմուզի նեղուցում անհայտ արկի հարվածից հետո տանկեր է վնասվել Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Ռադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցության Վահան Կոստանյանը և Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգը Toyota-ն Մեքսիկայից տեղափոխվում է ԱՄՆ. Թրամփ