Միհրան Պողոսյանը զբաղված է իր առանձնատան տարածքն ընդլայնելով.«Չորրորդ իշխանություն»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ «Քեթրինի Միհրանը», որ օֆշորային սկանդալից հետո ստիպված էր հրաժարական ներկայացնել, զբաղված է իր առանձնատան տարածքն ընդլայնելով, ընդ որում՝ այդ ամենն անում է թաղամասի բնակիչների հաշվին։ Երեկ այդ մասին ահազագնել են Արաբկիր 29 փողոցի բնակիչները։ «ՉԻ» թղթակցի հետ զրույցում նրանք տեղեկացրել են, որ Միհրան Պողոսյանն իր առանձնատան տարածքն ընդլայնելը դեռ մի քանի տարի առաջ։ Բայց փաստորեն դա նրան չի բավարարել, և հիմա նա առանձնատան պարիսպն «առաջ է բերում» ևս 8 մետրով։ Իսկ արդյունքում փակվում է փողոցը:
Փաստորեն, օֆշորային սկանդալից, պաշտոնանկությունից և ՀՔԾ-ում իր դեմ քրեական գործ հարուցելուց հետո Մ.Պողոսյանը շարունակում է իրեն արտոնյալ գզալ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



