Երևան, 22.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարինա Թագակչյանը՝ Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան մասնակցության և հաջորդ տարվա մասնակցի մասին

ՖՈՏՈ

 Aysor.am-ը գրում է.

Հազվադեպ է պատահում, որ մարդիկ միահամուռ են կարծիքների առումով: Եվրատեսիլ 2016-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը Ստոկհոլմում ունեցած իր երեկվա ելույթով ապացուցեց, որ հնարավոր է նույն աշխատանքի շուրջ միակարծիք լինեն բոլորը: Երգահան Մարինա Թագակչյանը, ով հաճախ քննադատաբար է մոտենում կատարումներին ու կատարողներին, Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց. «Այս տարիների ընթացքում առաջին անգամ մեծ բավականություն եմ ստացել ոչ միայն որպես հայ, այլ՝ նաև հանդիսատես: Ինչ խոսք, Իվետան բեմը գրավել էր իր զսպված և անկեղծ խարիզմայով, ոչ շինծու, «եվրաֆիկացված» կեցվածքով: Նրա բեմարվեստի մեջ այնքան «էքսպրեսիա» կար, որ կարողանում էր առանց ավելորդ «կոտրատումների» ուժեղ էներգետիկա արտացոլել: Վոկալի առումով էլ նույնը կարող եմ ասել: Մի խոսքով՝ բրավո մեր մասնակցին»:

Երգահանը նշեց՝ երգչուհու բեմական պրոֆեսիոնալիզմի արդյունքում ամեն ինչ այնքան միաձուլված էր, որ երգը հավանել-չհավանելու հարց չառաջացավ: Հարցին, թե որքանով ենք մրցունակ այս տարվա Եվրատեսիլում, և ունե՞նք «Եվրատեսիլ-2017»-ը Հայաստանում անցկացնելու հնարավորություն՝ պատասխանեց. «Բացառությամբ մեկ-երկու տարիների՝ ես միշտ շատ անլուրջ եմ վերաբերել այս մրցույթին: Նույնիսկ մի տարի Հանրային հեռուստաընկերությունից առաջարկեցին երգ գրելու, բայց հրաժարվեցի: Եթե նախորդ տարիներին ինձ համար հաղթանակն ինչքան էլ բաղձալի լիներ՝ անհավանական էր, ապա այս դեպքում հաղթանակն այնքան էլ զավեշտալի ու անսպասելի չի… Բայց, դե բոլորս էլ գիտենք, թե ինչքան քաղաքականացված է այս մրցույթը»:

Նախորդ տարիների հայ մասնակիցներից Մարինա Թագակչյանն առանձնացրեց Հայկոյի, Արամ MP3-ի և Գոռ Սուջյանի կատարումները: «Նրանք անկեղծ էին, իրենց տեսակի մեջ էին: Չէին փորձում դուր գալ աշխարհին»:

Իվետա Մուկուչյանի այս տարվա թեկնածությունը երգահանի սրտով էր, հաջորդ տարվա համար էլ «սեփական» թեկնածուն ունի: «Իվետան լավագույն թեկնածուն էր, նրան միշտ տեսնում էի եվրատեսիլյան բեմում: Ինչ վերաբերում է հետագային, ապա միշտ ասել եմ, որ մեր ֆոլկլորը պետք է ուղարկել: Թող տեղ չզբաղեցնենք, բայց լինենք ինքնատիպ ու աշխարհն իմանա՝ մերը ունենք: Ի դեպ, վատ չէր լինի եվրատեսիլյան բեմում նաև երգիչ Մհերին տեսնել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Թագակչյանը:

Երևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցԱդրբեջանում հայատյացությունը ունի խորը կրթական, գիտական, մշակութային և որոշ չափով նաև սպորտային արմատացած համակարգ. Գառնիկ ԴավթյանԺողովրդավարության կարևոր հիմնասյուններից է` անկախ դատական համակարգը. իրավունքը պետք է գերակայի․ Արամ ՎարդևանյանՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իրեն այֆոն չառնելու համար 18-ամյա հնդիկն ինքնшuպшն է եղել՝ իր հետ տանելով հորն ու մորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 25-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնիՊետք է ամեն ինչ անել և թույլ չտալ, որ իշխանությունները անդամահատեն մեր երկիրը. Ավետիք Չալաբյան Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Որքան է Էբոլայի վտանգը ՀայաստանումԴատախազը չպետք է ստորագրեր նման անհեթեթ մեղադրական եզրակացություն. Ավետիք Չալաբյան Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Չորրորդ հանրապետության գաղափարը․ նոր պետականությո՞ւն, թե՞ երրորդի ժառանգության մերժումԱդրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Քաջարանը զարգանում ու գեղեցկանում է՝ պահպանելով իր յուրահատուկ դիմագիծն ու հարուստ արդյունաբերական ժառանգությունը. այսօր Քաջարանի օրն է. ԶՊՄԿՉե՛նք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում. մեր հայրենակիցները դեռ պետք է վերադառնան Արցախ. Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ Ամենավտանգավոր օրերն են լինելուTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովՂազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ ԿուրուլթայԵվրոպացիները այգիների ցանկապատերի համար օգտագործում են էժան արևային վահանակներ«Ինձ բնակարանով ապահովեք, ես սգամ իմ սուգը». պատերազմում որդիներին կորցրած կինը կարող է դրսում մնալ Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ. Շիրազ Խաչատրյան«Ուրվականը» հայտնվել է Ագարակաձորում․ դիմակավորված տղամարդը քարերով հարվածում է դռներին ու պատուհաններին «Հանրային դաշինքը» քաղաքական հետապնդումների թեմայով հանրային քննարկում է հրավիրումԴեղի կեղծ խմբաքանակ է մտել շուկա. կոչ ենք անում ժամանակավորապես չօգտագործել այս դեղըԽոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը. Ավետիք ՉալաբյանՎրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը հասել է նվազագույն մակարդակի Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ Կարապետյան