Ռուսաստան վրացական գինու արտահանումն ավելացել Է 84 տոկոսով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանը կրկին առաջատար դիրք Է զբաղեցնում վրացական գինի ներմուծողների շրջանում. Ընթացիկ տարվա առաջին չորս ամսվա ընթացքում Վրաստանն այդ երկիր Է ուղարկել ավելի քան 5,9 մլն շիշ գինի, ինչը 84 տոկոսով ավելի Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի տվյալներից:
Այդ մասին ասված Է Վրաս տանի Գինու ազգային գործակալության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ընդամենը Վրաստանը 2016 թվականի սկզբից արտահանվել Է մոտավորապես 11,6 մլն շիշ (0,75 լիտր) գինի, ինչը 45 տոկոսով ավելի Է 2015 թվականի տվյալների համեմատությամբ:
Ընթացիկ տարվա հունվարից մինչեւ ապրիլ Վրաստանը գինի Է ուղարկել աշխարհի 30 երկրներ:
Արտահանվող վրացական գինու թվաքանակով երկրորդ տեղում Ուկրաինան Է (մոտավորապես 1,5 մլն շիշ): Այդ երկիր արտահանման աճը կազմել Է 70 տոկոս:
Երրորդ տեղն զբաղեցրել Է Ղազախստանը, ուր Վրաստանն ուղարկել Է մոտավորապես 1,3 շիշ գինի: Սա 16 տոկոսով պակաս Է, քան անցյալ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում:
Վրացական գինու հիմնական արտահանողների հնգյակում տեղ են գտել նաեւ Չինաստանը ( ավելի քան 779,4 հազար շիշ) եւ Լեհաստանը (ավելի քան 682,5 հազար շիշ): Չինաստան արտահանման աճը կազմել Է 58 տոկոս, իսկ Լեհաստան՝ 31 տոկոս, հաղորդել Է Sputnik-ը:



