Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը Արցախյան հակամարտության կողմերից մե՞կն է, թե՞ միջնորդ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Վերոնշյալ հարցադրումը շատերի համար տարօրինակ կարող է թվալ, սակայն շատ իզուր: Պարզվում է, որ Հայաստանը չգիտի և չի էլ կարող որոշել, թե որը պետք է լինի Արցախի վերջնական կարգավիճակը: Այդ եզրակացությանն ենք գալիս` ծանոթանալով Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարություններին: Ավստրիական Die Presse օրաթերթին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե Արցախյան հակամարտության լուծման համար Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջման, Շավարշ Քոչարյանը նշել է հետևյալը.

«Միակողմանի փոխզիջում չի լինելու: Անհրաժեշտ է գիտակցել, որ կան հարցեր, որոնք Հայաստանի իրավասության մեջ չեն գտնվում: Երևանը չի կարող ասել՝ մենք պատրաստ ենք հանձնել տարածքներ, այն դեպքում, երբ դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Երևանը չի կարող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշում կայացնել: Դա իրենք [ԼՂ-ն] պետք է որոշեն: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը, որպեսզի պահպանվի բանակցային գործընթացը»:

Այնուհետև, խոսելով Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին, Հայաստանի փոխարտգործնախարարը շեշտել է. «Ինչպես հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը, եթե Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա ծավալի, դա կհանգեցնի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը»:

Ստացվում է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններին մասնակցում է զուտ նրա համար, որ բանակցային գործընթացը պահպանվի: Իսկ թե ինչպես պետք է լուծվի հակամարտությունը, ինչ կարգավիճակ պետք է ունենա Արցախը, ինչ փոխզիջումներ պետք է արվեն, օրինակ՝ տարածքների հետ կապված, Հայաստանը որևէ բան չի կարող որոշել: Այդ ամենի որոշողն Արցախն է:

Նման իրավիճակում տրամաբանական հարց է առաջանում: Հայաստանը հակամարտության կո՞ղմ է, թե՞ միջնորդ: Գուցե Հայաստանը ստանձնի՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի չորրորդ համանախագությունը, իսկ բանակցությունները վարելու իրավասությունը փոխանցի Արցախին: Չէ՞ որ Հայաստանը ոչինչ չի կարող որոշել Արցախի փոխարեն: Շավարշ Քոչարյանի այդ հայտարարություններից այլ բան եզրակացնելն անհնար է:

Հայաստանի պաշտոնական այդպիսի դիրքորոշումը երկակի տպավորություն է թողնում: Մի կողմից՝ թվում է, որ սա շատ պրոֆեսիոնալ դիվանագիտություն է, որի նպատակն է. 1. ստեղծել Հայաստանի համար մանևրի մեծ հնարավորություն, երբ միջազգային ճնշումների տակ կարելի է որոշումների կայացման պատասխանատվությունը դնել Արցախի վրա 2. հիմքեր ստեղծել, որպեսզի Արցախը վերադառնա բանակցային գործընթացին` որպես երրորդ կողմ: Բայց սա միայն առաջին հայացքից:

Իրականությունը շատ ավելի պարզ է և զերծ այդպիսի ձևականություններից: Ապրիլյան նոր պատերազմը վեր հանեց հայկական դիվանագիտության մեջ առկա լուրջ խնդիրները: Կարող ենք միանշանալ պնդել, որ ռազմական դաշտում Հայաստանը գիտի իր անելիքը` ոչինչ չզիջել Ադրբեջանին: Այդ դիրքորոշումը շատ հստակ է և հասկանալի, իսկ դիվանագիտության ոլորտում դժվար է ասել, որ Հայաստանն ունի հստակ դիրքորոշում: Անհասկանալի է, թե որն է հակամարտության վերջնական կարգավորման շուրջ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը՝ Արցախն ի վերջո պետք է լինի անկախ պետությո՞ւն, թե՞ միանա Մայր Հայաստանին:

Երկու դեպքում էլ Արցախի սահմանները որո՞նք են` ԼՂԻՄ-ի սահմանները, թե՞ 7 ազատագրված տարածքների հետ միասին: Հայաստանը «փոխզիջում» ասելիս ի՞նչ է հասկանում` որոշ տարածքների զիջո՞ւմ, թե՞ այլ բան: Եթե տարածքների զիջում, ապա կոնկրետ ո՞ր տարածքների: Իսկ եթե խոսքը տարածքների մասին չէ, ապա ինչ փոխզիջում կարող է լինել: Սրանք հարցեր են, որոնց միանշանակ պատասխանը չունի ոչ միայն հասարակ քաղաքացին և վերլուծաբանը, այլև պաշտոնական դիվանագիտությունը: Մի դեպքում ասվում է, որ Արցախի անկախությունը պետք է միջազգայնորեն ճանաչվի, մյուս դեպքում՝ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է:

Մի դեպքում ասվում է, որ երբ Ադրբեջանը պատերազմ սկսի, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Ադրբեջանը վերսկսում է պատերազմը, բայց արդեն ասվում է, որ եթե Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսի, նոր միայն Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Հետո հավանաբար պետք է որոշվի, թե որն է լայնամասշտաբ պատերազմը, երբ ադրբեջանական զորքերը հասնե՞ն Ստեփանակերտ: Սա արտաքուստ կոչվում է դիվանագիտություն, բայց իրականում հստակ դիրքորոշման բացակայություն է:

Ոմանք կասեն` ախր շատ դժվար է Հայաստանի համար, աշխարհը չի ճանաչում մեր իրավունքները, որ ստիպված ենք խուսանավել և այլն: Բայց ինչպե՞ս աշխարհը ճանաչի մեր իրավունքները, երբ ինքներս հստակ դրանք չենք ձևակերպում: Երբ հայտարարենք, որ Արցախը պետք է միանա Հայաստանին, վախենում ենք, որ մեզ կանվանեն ագրեսոր, Ադրբեջանին քարտ-բլանշ կտանք: Երբ հայտարարենք, որ ճանաչում ենք Արցախի անկախությունը, վախենում ենք, որ Ադրբեջանին առիթ կտանք լայնածավալ պատերազմ սկսել և էլի կհամարվենք ագրեսոր:

Եթե բոլոր դեպքերում ելքը մեկն է և այդքան պրիմիտ է հակամարտության մեր պատկերացումը, ապա էլ ինչու ենք դիվանագետներ պահում և բանակցություններ վարում: Բոլորին է հայտնի, որ Ադրբեջանն է ագրեսորը, բայց այսօր այդ երկիրը ներկայանում է որպես զոհ: Պատճառներից մեկն այն է, որ այդ երկիրն ունի հստակ պաշտոնական դիրքորոշում՝ պահանջում է, որ Արցախն ամբողջությամբ իրեն հետ տան: Որքան էլ անընդունելի է մեզ համար այդ դիրքորոշումը, բայց այն հստակ է և հասկանալի միջազգային հանրության համար:

Իսկ ո՞րն է մեր դիրքորոշումը: Վաղ թե ուշ պետք է կողմնորոշվել` Արցախյան հակամարտության կո՞ղմ ենք, թե՞ միջնորդ: Ի վերջո, Արցախը Հայաստանի անբաժանելի մա՞սն է, թե՞ անկախ պետություն: Եվ երկու դեպքում էլ որո՞նք են այն սահմանները, մինչև որտեղ մենք երբեք չենք զիջելու:

Տիգրան Խաչատրյան

Past.am վերլուծաբան

Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով