Գիշերը սնվելը արագացնում է ատամների թափվելը
ԼԱՅՖԴանիացի հետազոտողները ապացուցել են, որ անկախ այն բանից, թե ինչ ուտելիք է օգտագործում մարդը, գիշերը սնվելը մեծացնում է ատամների թափվելու հավանականությունը:
Եթե թքարտադրությունը ցերեկը բավականին ինտենսիվ է, ապա գիշերը, որպես կանոն, բերանի խոռոչը ցամաքում է, իսկ սննդի մնացորդները հեռացնելու համար անհրաժեշտ է բավարար չափով թքարտադրություն։ Այս մասին հաղորդում է Eating Behaviours ամսագիրը։
Կոպենհագենի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությանը մանսակցել է 2217 մարդ։ Նրանցից 173-ը իրենց օրական կալորիաների չափաբաժնի առնվազն 25% –ն ընդունել են ընթրիքից հետո կամ շաբաթվա ընթացքում առնվազն 2 անգամ գիշերն արթնացել են սնվելու նպատակով։
Վեց տարի անց հետազոտողները նկատել են, որ գիշերը սնվող մասնակիցներն ավելի շատ ատամ են կորցրել, քան մյուսները։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



