Ինձ կենդանաբանական այգու գազանի պես եմ զգում. Ջասթին Բիբեր
ԼԱՅՖՋասթին Բիբերն ու կենդանաբանական այգու գազանը ունեն մեկ ընդհանրություն՝ երկուսն էլ հոգնել են լուսանկարվելուց։
Ջասթին Բիբերն այս օրերին Բոստոնում է, եւ երկրպագուները նրան տեսել են տեղի կենդանաբանական այգում։ Ջասթինը միանգամից գրավել է բոլորի ուշադրությունը ոչ միայն հանրահայտ, այլեւ բոբիկ լինելու պատճառով։ Եվ այդքանից հետո 22-ամյա երգիչը սրտնեղել է, որ հայտնվել է անցորդների տեսախցիկների օբյեկտիվներում, ինչպես նաեւ ստիպված է եղել լուսանկարվել երկրպագուների հետ։

«Ինձ կենդանաբանական այգու գազանի պես եմ զգում, բայց ես ուզում եմ պահպանել իմ ողջամտությունը», հայտնում է TMZ-ը։
Ջասթինին բարկացրել է նաեւ մեկ այլ փաստ. նրա հետ լուսանկարվելիս բոլորը նշել են, որ գնել են իր նոր «Purpose» ալբոմը։

«Դուք վճարել եւ դրա դիմաց ստացել եք ԱԼԲՈՄ։ Սա չի նշանակում, որ կարող եք ամենուրեք լուսանկարվել ինձ հետ»,- խենթացած երկրպագուներին պատասխանել է կանադացի երգիչը։



