Հայ ծրագրավորողների ստեղծած հավելվածը կարգելափակի ադրբեջանական կայքերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայ ծրագրավորողները մի հավելված են ստեղծել, որը կօգնի արգելափակել կեղծ տեղեկատվություն տարածող ադրբեջանական կայքերը:
Հավելվածը մշակվել է ծրագրավորող Արթուր Ավանեսովի կողմից՝ «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի եւ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի աջակցությամբ:
FakeKiller հավելվածը ոչ միայն կարգելափակի մուտքը դեպի ադրբեջանական եւ ոչ վստահելի կայքեր, այլեւ այդ կայքերի հղումները իրենց ֆեյսբուքյան էջերին չեն տեսնի սոցցանցի հայ օգտատերերը:
Նշենք, որ արգելափակման ցուցակում այս պահին ներառված է 15 կայք եւ հավելվածի ստեղծողների համոզմամբ՝ ժամանակի ընթացքում այդ ցանկը կթարմացվի:
Հավելվածը ներբեռնելու համար պետք է անցնել հետեւյալ հղումով՝
https://chrome.google.com/webstore/detail/fakekiller/koocfciondppkpabhdmdejpkbnimoceo
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



