ՀՀԿ-ն մարտի է նետվում «հնություններով»
ՔԱՂԱՔԱԿԱՆՍահմանադրական բարեփոխումների կարևորությունն ու անհրաժեշտությունն առաջ մղելու համար երեկ ՀՀԿ-ն լրագրողների հետ հանդիպման էր գործուղել իր խմբակցության «հնություններից» Մկրտիչ Մինասյանին:
Հենց միայն այս պերսոնի ներկայությունը մամուլի ակումբում զարմանքի առիթ է տալիս: Միթե՞ ՀՀԿ-ն, որն այդքան մեծ ֆինանսական ու վարչական ռեսուրսների է տիրապետում, չի կարողանում այնպիսի թիմ հավաքել, որպեսզի տվյալ փաստաթուղթը՝ անկախ նրանից լավն է թե վատը, նորմալ մարդիկ ներկայացնեն:
Ասեք, խնդրեմ, ո՞ւմ կարող է համոզել բարեփոխումների անհրաժեշտության մասին մի մարդ, ում տեքստից ու ելույթից պարզ է դառնում, որ թեմային մի չնչին մասով է տիրապետում:
Թեմային տեղյակ է այնքանով, որքանով, ասենք, խորհրդի նիստում տեղեկացրել է իր կուսակցապետը: Անկախ այն հանգամանքից, թե ինչպես ՀՀԿ-ին հաջողվեց խաղից հանել իր բոլոր մրցակիցներին, եթե նա պատրաստվում է նոր ճակատամարտերի գնալ մկրտիչմինասյանական կադրերով, ապա նրա ֆիասկոն վաղ թե ուշ ապահովված է:
Անդրանիկ Բարսեղյան



