Երևան, 26.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տարոն Մարգարյան. «Մենք միասին պետք է պայքարենք դրամահավաքության արատավոր երևույթը կրթական մեր հաստատություններից վերացնելու ուղղությամբ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ մայիսի 27-ին վերջին զանգի միջոցառումները պաշտաճ կազմակերպելու նպատակով քաղաքապետը 12 վարչական շրջանների ղեկավարներին, կրթության, ինչպես նաև մշակույթի վարչություններին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել և զեկուցել ընթացքի մասին: 

 Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ խստացված հսկողություն սահմանել դպրոցներում ուսումնական տարվա ավարտի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով: 

 Քաղաքապետը նաև ընդգծել է, որ նման որևէ դեպք հայտնաբերելու դեպքում պատասխանատուները խստագույնս կպատժվեն:
 «Ավարտական դասարաններում սովորող մեր աշակերտների ու նրանց ծնողների համար սա սպասված և կարևոր ժամանակաշրջան է: Բայց, ցավոք, երեխայի դպրոցն ավարտելը ծնողի համար հաճախ նաև ֆինանսական լրացուցիչ ծախսերի ու անհանգստության պատճառ է դառնում: Այս օրերին ծնողները պետք է ուրախանան իրենց երեխաների ձեռքբերումներով ու ապագայի պլաններով զբաղվեն, ոչ թե մտածեն, թե ինչպես են գումար հայթայթելու ինչ-որ անհասկանալի ծախսերի համար, որպեսզի հանկարծ երեխան չընկճվի ուսուցչի կամ դասընկերների մոտ: Ամեն տարի վերջին զանգի միջոցառումներից ու ավարտական քննություններից առաջ խստորեն հորդորում եմ դպրոցների տնօրեններին բացառել դրամահավաքության հնարավոր դեպքերը: Այս տարի ևս բացառություն չի լինի, ու հանրակրթության վարչությանը հանձնարարում եմ մեկ անգամ ևս հիշեցնել բոլոր տնօրեններին հորդորիս մասին և խստորեն նախազգուշացնել, որ բացառեն դրամահավաքության ցանկացած փորձ, այլապես կպատժվեն հենց տնօրենները՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում: Ծնողներին ևս հորդորեք, որ որևէ պատրվակով գումար չվճարեն: Մենք միասին պետք է պայքարենք այս արատավոր երևույթը կրթական մեր հաստատություններից վերացնելու ուղղությամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 Քաղաքապետը մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին էլ հանձնարարել է նախապատրաստվել Հայաստանի առաջին հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին:

 Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև կազմել մայրաքաղաքում անցկացվելիք «Երևանյան ամառ» ծրագրի միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը, նաև նախապատրաստական աշխատանքներ տանել երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատար է այրվել ԵՄ երկրները հաստատել են ռուսական գազի ներմուծման լիակատար արգելքը՝ սկսած 2027 թվականից Եղվարդ-Աշտարակ ճանապարհին բախվել են «SHACMAN» մակնիշի բեռնատարն ու «Volkswagen»-ը Հույս ունենք, որ մարդիկ կհասկանան՝ ընդդիմադիր մանդատը իրենց ոչինչ չի տալու. Նաիրի ՍարգսյանՏղամարդը կրակ է բացել հարևանների տանը աղմկոտ երեկույթի պատճառով. 23-ամյա Արսենը ծանր վիրավորվել է. նոր մանրամասներՄեզ միացողները միլիոնավոր հայեր են լինելու․ Սամվել ԿարապետյանՓաշինյանը խոստովանել է, որ ստացել է ամսական 1.5 միլիոն դրամ պարգևավճար․ Ավետիք ՉալաբյանԱռաջիկա եղանակը Հայաստանում Միանում եմ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ դեմ Փաշինյանի կողմից սանձազեռծած արշավը դադարեցնելու հանրային պահանջի ստորագրահավաքին. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն շարունակում է խորացնել համագործակցությունը կրթական հաստատությունների հետՀՀ ԱԺ իշխող մեծամասնությունը հապշտապ փոփոխել է Ընտրական օրենսգիրքը, որով իշխանության հետ չփոխկապակցված դիտորդական առաքելությունների, նախևառաջ՝ «ՀայաՔվեի» գրանցումը կփորձեն մերժել Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ «ՀայաՔվե»-ի գրանցումը փորձելու են մերժել. հրատապ ասուլիսՎրաստանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին Հզոր պայթյուն ու հրդեհ հունական գործարանում, առնվազն 4 մարդ է մաhացել է, մեկ հոգի՝ անհետ կորել (տեսանյութ)Բնականի տակ քողարկված ռիսկեր․ ինչ վտանգներ է պարունակում իր մեջ Boro Plus կրեմըՓաշինյանի հակաեկեղեցական կոալիցիան ճաքեր է տալիս Ի՞նչ է փնտրում ԱՄՆ փոխնախագահը Երևանում Մեր երկրի ղեկավարը որոշել է ողջ աշխարհի առաջ կզել և խաբելով երկիր պահել. Արշակ Կարապետյան Մահացել է Ռոբերտ ՆազարյանըԱռնվազն 7 զոհ, 16,000 չեղարկված չվերթ, մասնավոր ինքնաթիռ է վթարի ենթարկվելԳները խժռում են թոշակը և հետվճար կոչված խաբկանքը. Հրայր ԿամենդատյանՀետվճարի համար անկանխիկ առևտրի պահանջն արդարացված չէ․ Դավիթ ՀակոբյանԱշտարակ-Եղվարդ ճանապարհին բախվել են «Nissan» ու «Ford», վիրավnրներ կանՆարեկ Կարապետյանի յուրաքանչյուր հարցազրույցից հետո փոքրիկ խմբակը ջղաձգումների մեջ է ընկնում. «Մեր ձևով» շարժման խոսնակ Ադրբեջանը մտնում է Հայաստան ոչ թե զենքով, այլ բենզինով և այլ ապրանքներով․ Արմեն ՄանվելյանԻնչ իրավիճակ է ճանապարհներին Փաշինյանը երկու օրենք է պատրաստում ընդդեմ ԶԼՄ-ների և կուսակցությունների Արևային էներգիայի պահպանման շուկան մինչև 2035 թվականը կքառապատկվի Երևանի Ավան համայնքում ներկայացրեցի Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. Նարեկ ԿարապետյանՎեհափառի դեմ արշավը նախաձեռնել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, շարունակել՝ Փաշինյանը․ Աննա Կոստանյան«ՀայաՔվեի» անդամները մշտապես մասնակցում են կիրակնօրյա պատարագների, ժամերգությունների, և զորակցում անսասան մնացած հոգևորականներինԱռողջության համընդհանուր ապահովագրության ռիսկերը․ անպատրաստ բուժհաստատություններ, բարձր վճար. ՀայաՔվե Այս իշխանությունը թանկացրեց գույքահարկն արտակարգ դրության պայմաններում. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյան․ «Հայրենիքը վտանգված էր, ամեն ինչ թողեցի և վերադարձա». «Ալֆա զրուցակից» Ժողովրդավարական արժեքների հիմնադիրները լռում են Եկեղեցու դեմ պետական ճնշման վտանգավոր ուղին Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ․ ինչպես նրան ուղղել հարցերՈւժեղ Հայաստանի տեսլականը պարզ, իրագործելի քայլերի ու երաշխավորված հաջողության մասին է. Մարիաննա ՂահրամանյանԿուսակցության ղեկավարը մեղադրել է իշխանություններին «Արևմտյան Ադրբեջանի» սպառնալիքը անտեսելու մեջ․ «Գլուխները ավազի մեջ են թաքցնում» Ընտրություն, որից ոչ ոք չպիտի խուսափի. Վահե ՀովհաննիսյանՆարեկ Կարապետյանը շուտով հանրությանն է ներկայացնելու իրենց անվտանգային տեսլականը Հերքում17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորածԻնչ ուտել ցածր հեմոգլոբին ունենալու դեպքում. երկաթի վերականգնում փորձված մեթոդներովԿինը ծննդաբերել է խցանումների մեջ հայտնված մեքենայումՈսկու գները կրկին գերազանցել են բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշըԳրիգորի Լեպսն ու Ավրորա Կիբան բաժանվել են ՀՀ մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Ճանապարհի համար աղոթք Ուկրաինայի հավաքականը հրաժարվել է Հայաստանի թիմի խաղացողների հետ ձեռքսեղմումից․ «Матч ТВ»