Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վերնիսաժի» տարածքում առևտրի կանոնակարգման վերաբերյալ կնախապատրաստվի ավագանու որոշման նախագիծ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքում առևտրի կանոնակարգման վերաբերյալ 12 վարչական շրջանների, քաղաքապետարանի աշխատակազմի բոլոր վարչությունների և ավագանու անդամների կողմից ներկայացվել են համապատասխան դիտարկումներ և առաջարկություններ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ավագանու անդամների, տարածքի վարձակալների և շահագրգիռ բոլոր կողմերի հետ ակտիվ քննարկել ներկայացված բոլոր առաջարկները, կազմել և ավագանու հաստատմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ:

 Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են այս տարվա ծրագրով նախատեսված բակային տարածքների նկարազարդման և մետաղյա կառուցվածքների ներկման աշխատանքները: 
 Վերոնշյալ աշխատանքներին զուգահեռ իրականացվում են նաև նստարանների ու աղբամանների թարմացման աշխատանքներ: Նախորդ շաբաթ թարմացվել է թվով 194 նստարան և 193 աղբաման:
 Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մայրաքաղաքի արտաքին տեսքի առումով ուշադրության կենտրոնում պահել նաև կանաչապատման աշխատանքները: 
 «Ամեն տարի աշխատանքները կազմակերպելիս ձգտում ենք մեկ քայլով մոտենալ ավելի կանաչ Երևան ունենալու մեր նպատակին: Հետևաբար ձեզնից ակնկալում եմ ամենօրյա և սրտացավ աշխատանք: Անհրաժեշտ է գույքագրել մայրաքաղաքի վթարային ծառերը, կազմել համապատասխան ժամանակացույց՝ դրանց ուղղությամբ մասնագիտական անհրաժեշտ միջամտություններ կատարելու համար և ըստ այդմ ներկայացնել առաջարկ»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
 Քաղաքապետն ընդգծել է, որ վթարային ծառերի գույքագրումը, մասնագիտական եզրակացության առկայությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության հիմնավորումը հնարավորություն կտա նախապես տեղեկացնել բնակիչներին տվյալ ծառերի հետ կապված աշխատանքների մասին՝ լինի դա ծառի էտ, թե վթարային ծառի հատում: Այս ձևով, ըստ քաղաքապետի, մարդիկ կկարողանան նաև տարբերակել անօրինական ծառահատումը անհրաժեշտ միջամտությունից:

 Մայրաքաղաքում շարունակվող կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների վերաբերյալ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ վարչական բոլոր շրջանների այգիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում տարվում են ընթացիկ մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ վարչական շրջանների և համապատասխան կազմակերպությունների հետ քննարկվել է Երևանում բուֆերային կանաչ գոտիների ստեղծման հարցը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ՝ կանաչ տարածքների խնամքը պատշաճ կազմակերպելու նպատակով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հունիս). Հանրահավաք Մատենադարանի մոտ, նստացույց Ազատության հրապարակում. «Փաստ»Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»Սկանդալային հարցեր ընդունելության շուրջ. ֆոկուս՝ ԲրյուսովիցԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՌուսաստանից Ադրբեջանով ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զnhվել է առնվազն 5 մարդ Տնտեսական փակուղի. երկիրը զրկվում է եկամուտների ահռելի աղբյուրից. «Փաստ»Մոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը նոր պահանջ է առաջ մղում Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»Թուրքական լողափում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Խոշոր վթար՝ Երևանում, թիվ 46 ավտոբուսը բախվել է «ԶԻԼ»-ի, վիրավnրներ կան«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Սամվել Կարապետյանը բացեց փակագծերը․ ընդդիմությունը պատրաստվում է վճռորոշ քայլերիԻ՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր